Gmail-ի խափանման պատճառով, աւելի քան 150 հազար մարդ չի կարողացել օգտուել էլ-փոստի ծառայութիւններից
01-03-2011 15:18:22 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Google-ը ս.թ մարտի 1-ին, պաշտօնապէս հրապարակել է Gmail էլ-փոստի խափանման պատճառները:
Ինչպէս տեղեկացնում է ընկերութեան պաշտօնական բլոգը, փոստային ծառայութեան վատ աշխատանքը պայմանաւորուած է եղել ծրագրային թարմացումներով:
Խափանումները յանգեցրել են նրան, որ օգտուողների 0.02% զրկուել է անհատական հաղորդագրութիւններից, որոնք պահպանուած են եղել փոստում:
Յիշեցնենք, որ փետրուարի 28-ի լոյս 27-ի գիշերը տեղի ունեցած խափանումների պատճառով՝ ամսական տուեալներով, Gmail-ից օգտուող 190 միլիոն մարդկանցից, փոստային ծառայութիւններց չեն կարողացել օգտուել աւելի քան 150 հազարը:
Ռուբեն Բաբայեան, Հայկ Վարդանեան