Քաղաքական հետապնդումներին կարող է վերջ դնել միայն հասարակութեան համախմբուած պայքարը


Քաղաքական հետապնդումներին կարող է վերջ դնել միայն հասարակութեան համախմբուած պայքարը

  • 01-03-2011 13:10:38   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի քաղաքական բանտարկեալների եւ հալածեալների պաշտպանութեան կոմիտէի յայտարարութիւնը Օրերս Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանը դռնփակ նիստում բաւարարեց տիգրան Փոստանջեանին կալանաւորելու ԱԱԾ դիմումը: Տիգրան Փոստանջեանը ՀՀ ԱԺ պատգամաւոր Զարուհի Փոստանջեանի եղբայրն է: Դատելով մամուլում եղած հրապարակումներից, դատախազութեան եւ ԱԱԾ գործելաոճից, սա հերթական սարքուող մի գործ է, որը նպատակ ունի խոչնդոտել պատգամաւոր Զարուհի Փոստանջեանի քաղաքական ու հասարակական ակտիւ գործունէութեանը: Զարուհի Փոստանջեանը ՀՀ ԱԺ այն բացառիկ պատգամաւորներից մէկն է, ով քաղբանտարկայլներին աջակցելու, իրաւական օգնութիւն ցուցաբերելու եւ պաշտպանելու նպատակով մշտապէս կալանավայրեր է այցելել ու այցելում: Յատուկ ուշադրութեան է արժանի սոցիալական տարբեր շերտերի իրաւունքների պաշտպանութեան եւ եւրոկառոյցներում ծաւալած նրա գործունէութիւնը: Հայաստանի քաղաքական բանտարկեալների եւ հալածեալների պաշտպանութեան կոմիտէն իր գործունէութեան ընթացքում յաճախ է ակնկալել ու ստացել նրա աջակցութիւնը: Մենք մեր զօրակցութիւնն ենք յայտնում Զարուհի Փոստանջեանին եւ հանրութեանը կոչ ենք անում շատ աւելի ակտիւ պայքարել սեփական իրաւունքների համար: Մեր երկրում այս եւ այլ կարգի քաղաքական հետապնդումներին կարող է վերջ դնել միայն այս ռեժիմի դէմ հասարակութեան համախմբուած ու շարունակական պայքարը: Հայաստանի քաղաքական բանտարկեալների եւ հալածեալների պաշտպանութեան կոմիտէ 01.03.2011թ.
  -   Քաղաքական