Վաշինգտօնում կազմակերպուել է միջոցառում նուիրուած Սումգայիթի եւ Բաքուի ջարդերի զոհերի յիշատակին


Վաշինգտօնում կազմակերպուել է միջոցառում նուիրուած Սումգայիթի եւ Բաքուի ջարդերի զոհերի յիշատակին

  • 01-03-2011 12:44:52   | ԱՄՆ  |  Քաղաքական
Ի ամփոփումն սումգայիթեան եղեռնագործութեան 23-րդ տարելիցի յիշատակին նուիրուած միջոցառումների շարքի, փետրուարի 28-ին Ամն-ում ՀՀ դեսպանութիւնը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի համանախագահների, Վաշինգտօնում ԼՂՀ ներկայացուցչութեան, Ամերիկայի հայկական համագումարի եւ Վաշինգտօնի Հայ Դատի գրասենեակի հետ համատեղ ԱՄՆ Կոնգրէսում կազմակերպել էր Սումգայիթի եւ Բաքուի ջարդերի զոհերի յիշատակին նուիրուած միջոցառում, որին ներկայ էին ԱՄՆ մի շարք կոնգրէսականներ, Կոնգրէսի աշխատակազմի աշխատակիցնէր, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրեր, բազմաթիւ ամերիկահայեր եւ ամերիկացիներ: Միջոցառմանը որպէս հիմնական բանախօս ելոյթ ունեցաւ Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Գէորգի Պետրոսեանը: Միջոցառման ընթացքում ցուցադրուեց փաստավաւերագրական կինոժապաւէն 1988-ի փետրուարին Սումգայիթում եւ 1990-ի յունուարին Բաքւում ադրբեջանական իշխանութիւնների կողմից կազմակերպուած հայերի զանգուածային սպանութիւնների եւ տեղահանութեան մասին: Միջոցառումը բացեց ԱՄՆ Կոնգրէսի հայկական խմբի դեմոկրատ համանախագահ Ֆրենկ Փըլոնը, որ իր ելոյթում դատապարտելով Սումգայիթի եւ Բաքուի կոտորածները, որակեց տեղի ունեցածը որպէս Ցեղասպանութիւն եւ կոչ արեց շարունակել աջակցութիւնը Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին այս հարցում: Ամն-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարեանը, իր ելոյթում կարեւորեց ամերիկեան կոնգրէսականների բարձր հովանու ներքոյ այս միջոցառման անցկացումը: Դեսպանը ընդգծեց, որ ԱՄՆ Կոնգրէսի հայկական խմբի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտօնական ներկայացուցիչների եւ հայկական առաջատար կազմակերպութիւնների միասնական ջանքերը լաւագոյն գրաւականն էն կանխելու Ադրբեջանի կողմից պատմութեան փաստերի վերանայման փորձերը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտգործնախարար Գէորգի Պետրոսեանը, շեշտեց որ եթէ սումգայիթեան ողբերգութիւնը ժամանակին դատապարտուէր, թերեւս չլինէին դրան յաջորդած Բաքուի, Կ'իրովաբադի, Շահումեանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ շրջաններում տեղի ունեցած եղեռնագործութիւնները: Հայ ժողովուրդը հաւատում է, որ յանցագործներն իրենց պատիժը կը ստանան եւ կդատապարտուէն մարդկութեան կողմից: Սումգայիթեան ոճրագործութիւնը իրենց ելութներում դատապարտեցին նաեւ կոնգրէսականներ Աննա Էշիւն, Էլիոթ Էնգելը, Ջեքի Սփիերը եւ ուրիշներ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, միջոցառումն աւարտուեց Վաշինգտօնում Հայ Առաքելական Եկեղեցու արեւելեան թեմի ներկայացուցիչ, Ամերիկայի եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ Վիգէն Արքեպիսկոպոս Հայկազեանի կողմից հնչեցուած աղօթքով:
  -   Քաղաքական