Գործարարները դժգոհ էն տեսաձայնային մագնիսական կրիչների վաճառքը կանոնակարգող օրէնքից


Գործարարները դժգոհ էն տեսաձայնային մագնիսական կրիչների վաճառքը կանոնակարգող օրէնքից

  • 25-02-2011 21:43:03   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի մէկից ուժի մէջ կը մտնի անցեալ տարեվերջին ԱԺ ընդունած «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմաւորման մասին» օրէնքը, որն արգելում է ակցիզային դրոշմակնիք չունեցող սկաւառակների վաճառքը Հայաստանում: Փետրուարի 25-ի ասուլիսում օրէնքից իրենց դժգոհութիւնը յայտնեցին «Դիսկուորլդ» խանութի սեփականատէր Կարէն Քիւուելեանը եւ «Հայ-ֆայ» ստուդիայի ու խանութների ցանցի սեփականատէր Արտաշէս Բոստանջեանը։ Նրանք ընդգծեցին, որ օրէնքը լիարժէք չէ եւ հնարաւորութիւն չի տալիս աշխատելու ու որեւէ առաջընթաց ապահովելու համար։ Ըստ գործարարների, օրէնքը կարող է աշխատել հայկական նախագծերի դէպքում, իսկ արտասահմանեանների համար լի է թերութիւններով եւ հակասութիւններով։ Որպէսզի արտասահմանից ներկրուէն ակցիզաւորուած ձայնասկաւառակներ, պէտք է պայմանագրեր կնքուէն արտերկրում գործող ձայնագրման ստուդիաների հետ։ Սակայն, ինչպէս նշեցին ասուլիսի մասնակիցները, հեղինակաւոր ընկերութիւնները հետաքրքրուած չէն հայաստանեան փոքր շուկայով եւ հրաժարւում էն պայմանագիր կնքել հայ գործարարների հետ։
  -   Տնտեսութիւն