ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնում բացուեց ռուսաց լեզուի լսարան


ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնում բացուեց ռուսաց լեզուի լսարան

  • 25-02-2011 20:35:29   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ պաշտպանութեան նախարարութեան օտար լեզուների կենտրոնում փետրուարի 25-ին բացուել է ռուսաց լեզուի լսարան: Միջոցառմանը մասնակցել էն ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Վեաչեսլաւ Կովալենկոն: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան Մամուլի ծառայութիւնից, Ս.Օհանեանն իր ելոյթում նշել է, որ ռուսաց լեզուի նորաբաց լսարանը ՀՀ զինուած ուժերի սպաներին հնարաւորութիւն կը տայ Ռուսաստանի Դաշնութեան ռազմաուսումնական հաստատութիւններ մեկնելուց առաջ կատարելագործել ռուսաց լեզուի իմացութիւնը:
  -   Քաղաքական