Վթարուել է «Արզական-երեւան» մայր ջրատարը


Վթարուել է «Արզական-երեւան» մայր ջրատարը

  • 25-02-2011 18:36:19   | Հայաստան  |  Հասարակութիւն
Վերին Պտղնի գիւղին յարակից տարածքում անյայտ անձանց կողմից զգալի քանակութեամբ ժայռաբեկորներ ձորը լցնելու հետեւանքով վթարուել է «Արզական-երեւան» մայր ջրատարը եւ առաջացել վայրկեանում 85-90 լիտր ջրի արտահոսք: Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է կառուցել 200 գծամետր երկարութեամբ նոր խողովակաշար, որի համար, հաշուի առնելով բարդ տեղանքը, կը պահանջուի մօտ 2 ամիս: «Երեւան Ջուր» ընկերութիւնը հայցում է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի եւ յարակից տարածքների սպառողների ներողամտութիւնը վթարի հետեւանքով պատճառուող անհանգստութեան համար եւ հաւաստիացնում, որ արւում է առաւելագոյնը մինչեւ խնդրի վերջնական կարգաւորումը նրանց հնարաւորինս բարւոք ջրամատակարարում ապահովելու նպատակով: «Երեւան Ջուր» ՓԲԸ 25.02.2011թ.
  -   Հասարակութիւն