Սողանքի հետեւանքով վնասուել էր Արփիկ բանաւանը սնուցող միջին ճնշման գազատար


Սողանքի հետեւանքով վնասուել էր Արփիկ բանաւանը սնուցող միջին ճնշման գազատար

  • 24-02-2011 17:02:21   | Հայաստան  |  Հասարակութիւն
Փետրուարի 24-ին ժամը 11.35-ին «Հայռուսգազարդ» ՓԲԸ Սիւնիքի մարզի Գազաֆիկացման եւ գազամատակարարման միաւորման Քաջարանի տեղամասի պետի տեղակալ Ս. Նահապետեանից ահա-զանգ է ստացուել այն մասին, որ Սիւնիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ բանաւանի սողանքային գօտում տեղի է ունեցել հողի սողք` 15 մ երկարութեամբ եւ 4 մ լայնութեամբ, որի հետեւանքով վնասուել է Արփիկ բանաւանը սնուցող միջին ճնշման գազատար խողովակը` 7 մ երկարութեամբ եւ առկայ է գազի արտահոսք: Դադարեցուել է Արփիկ բանաւանի գազամատակարարումը եւ ձեռնարկուել էն համապատասխան միջոցներ վթարը վերացնելու եւ գազամատակարարումը վերականգնելու ուղղութեամբ: Ժամը 14.50-ին «Հայռուսգազարդ»-ի Սիւնիքի մասնաճիւղի Քաջարանի վթարաւերականգնողական բրիգադի կողմից վթարը վերացուել է եւ 3 ժամ 10 րոպէ դադարից յետոյ գազամատակարարումը վերականգնուել է:
  -   Հասարակութիւն