Ցուցադրուեց ռեժիսոր Աննա Թովմասեանի «Կամաւորը» վաւերագրական ֆիլմը


Ցուցադրուեց ռեժիսոր Աննա Թովմասեանի «Կամաւորը» վաւերագրական ֆիլմը

  • 24-02-2011 15:17:07   | Հայաստան  |  Մշակոյթ
Հայաստանի Ազգային գրադարանում վերջերս ցուցադրուեց ռեժիսոր Աննա Թովմասեանի 36 րոպէ տեւողութեամբ «Կամաւորը» վաւերագրական ֆիլմը: Այն պատմում է երեք ընկերների` Դմիտրի Մօտրիչի, Իլեայ Կուլիկի եւ Մեասնիկ Գասպարեանի մասին, ովքեր մասնակցել էն Արցախեան պատերազմին: Թանկ էն բոլոր նրանք, ովքեր արհամարհելով մահը` զէնք էն վերցնում յանուն հայրենիքի: Այս դէպքում ֆիլմի հերոսները զէնք էն վերցրել յանուն ոգու, ճշմարտութեան, Դմիտրի Մօտրիչը, Իլեայ Կուլիկը, որ մի կապ չունենալով Հայաստանի հետ, զոհուեցին հայ հողի պաշտպանութեան ժամանակ: Նրանց նմանները ծնուել էն ոչ թէ պատերազմի, այլ նրա համար, որ պատերազմ չլինի: «Փաստ է, որ Արցախեան պատերազմում երկու կողմերում էլ կռուել էն այլազգիներ: Այլ հարց է, թէ ինչ կերպ եւ ինչ աղաւաղումներով է միջազգային հանրութեանն այդ փաստը ներկայացնում Ադրբեջանը` հայկական կողմում կռուողներին որակելով որպէս «վարձու մարդասպաններ»»,- ասաց սցենարի հեղինակ Աննա Թովմասեանը: «Կամաւորը» ֆիլմը պատմում է, թէ ինչպէս եւ ինչու էն ազգութեամբ ռուս տղաները ՌԴ Վլադիւաստոկ քաղաքից կամաւոր եկել Արցախ, մասնակցել պատերազմին, մարտական առաջադրանքը կատարելով` զոհուել 1992թ. Ճարտար գիւղի մատոյցներում: Աննա Թովմասեանը ծնունդով Քասախից է, աւարտել է Հր.Աճառեանի անուան համալսարանի իրաւագիտութեան ֆակուլտետը, Մոսկուայի «Ռուս-հայկական թատրոն» ստուդիան, 2003 թուականից աշխատում է ՀՀ հանրային հեռուստաընկերութիւնում, որպէս սցենարիստ: Աննա Թովմասեանի ֆիլմի առանցքային հերոսը` կամաւորը, այնուամենայնիւ, Դիմա Մօտրիչն է: Իսկ ֆիլմ նկարահանելու գաղափարն ի սկզբանէ «Հայք» կ'ինոստուդիայի ղեկավար Ռուբէն Գեւորգեանցինն է եղել: Ընդամէնը մէկ լուսանկար. Դմիտրի Մօտրիչի մասին պատմող ամբողջ նիւթը դա էր, որի հիման վրայ էլ ստեղծուեց փաստագրական այս ֆիլմը: Լուսանկարը ռեժիսորին էր փոխանցել Զօրի Բալայեանը, ով նկարը Դիմայի մօրից էր ստացել 1992 թուականին: Ֆիլմը իւրատեսակ պատասխան է նաեւ հէնց այս որակումներին: «Ինչու՞ էք կռւում հայկական կողմում» Դմիտրի Մօտրիչին ու Իլեայ Կուլիկին հարցը բազմիցս տրուել է, իսկ պատասխանն էր` «Յանուն արդարութեան եմ կռւում, իսկ արդարութիւնն այս կողմում է»: Դիման համոզուած էր, որ սպանելով չէն հերոսանում, հերոսանում էն կռուելով: Անզէն մարդկանց Սումգաիթում, Բաքւում ոչնչացնելը մարդասպանութիւն էր, իսկ մարդասպանը հերոս չէ, այլ ոճրագործ: Այս գաղափարներով էր տոգորուած նաեւ Դիմայի հայրը, ով որդու հետեւից, առանց տեղեակ լինելու նրա զոհուելու մասին լուրին, եկել էր Արցախ... շարունակել որդու սկսած գործը: Ֆիլմում այս երեք հերոս հայորդիների, արցախեան գոյապայքարի մասին խօսում էն ԼՂՀ նախագահ Բակոյ Սահակեանը, գրող, հրապարակախօս Զօրի Բալայեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, ԼՂՀ Մարտունու ինքնապաշտպանական պարէտ Վարդան Աւետիսեանը, բարոնուհի Քերոլայն Քօքսը, նրանց մարտական ընկերները: Նրանց խօսքերով, Դիման որքան անողոք էր դէպի ազերիները, նոյնքան զգացմունքային էր: Կարճատեւ դադարների պահերին նա նամակ էր գրում ընկերուհուն եւ ոչ ոք չէր նկատում նրա աչքերին չհասած արցունքները: «Կամաւորը» ֆիլմում Դիմայի ընկերների պատմածներով ամբողջանում է ճշմարտութեան համար պայքարող զինուորի կերպարը, ով շատ լաւ գիտէր հայոց պատմութիւնը, գրականութիւնը, ում մեծ ցաւ էր պատճառում ազերիների` մարդասպան ու մշակութասպան պատերազմը: Հիացած հայկական Ամարասով, Գանձասարով ու հայկական քարերի սրբատաշ հրաշքով` համոզուած էր, որ «պէտք է կանխել այս վանդալիզմը»: Գրադարանում ֆիլմի ցուցադրութիւնից յետոյ ներկաները` գրականագէտներ, կինոգետներ, գրողներ, խօսեցին ֆիլմի մեծ նշանակութեան մասին, գովեստի խօսքեր ասացին հեղինակին: Գրադարանի փոխտնօրէն Ռաֆիկ Ղազարեանը կարեւորեց ֆիլմը` տեղեկատուական պատերազմում այն որպէս հզօր զէնք որակելով: Այս երեք հերոսներից մէկի` Մեասնիկ Մալխասեանի մասին Սասուն Գրիգորեանը գրել է «Միրոն» գիրքը: Որպէս գրող եւ ռազմական պատմաբան` նա բարձր գնահատեց «Կամաւորը» ֆիլմը, ողջունեց Աննա Թովմասեանի կատարած աշխատանքը, բարձր գնահատեց Արցախեան պատերազմում եւ պատերազմից յետոյ ընդհանրապէս կին գործիչների եւ ստեղծագործողների դերը` ճշմարտութիւնը սերունդներին փոխանցելու առումով: Նա նաեւ առաջարկեց նման մի ֆիլմ ստեղծել նաեւ Արցախեան պատերազմի մասնակից բանաստեղծներին, նկարիչներին, քանդակագործներին, արուեստի մնացած ճիւղերի ներկայացուցիչներին նուիրուած: ՀՀ ՊՆ գնդապետ Սամուէլ Վանեսեանը նշեց, որ նման ֆիլմեր պէտք է շատ ստեղծել, տարածել ուսումնական հաստատութիւններում, մարզերում թարգմանել: «Արդարութեան խաչակիրներ, ճշմարիտ քրիստոնեաներ, ոգու զինուորներ, այսպէս բնորոշեց ֆիլմի հերոսներին Ս.Վանեսեանը: - Արցախեան պայքարում, Հայաստանի սահմանամերձ շրջաններում հայ-ադրբեջանական պայքարի ժամանակ շատ ու շատ հերոսներ էն աչքի ընկել իրենց քաջագործութիւններով, որոնց մասին ոչ ոք չգիտի, միայն պատմում էն: Պէտք է փրկել այդ պատմածները, յուշերը, սերունդներին յանձնել նրանց օրինակները նման ֆիլմերի տեսքով,- ասաց Ս.Վանեսեանը: Կինոգետ Մարտին Հուրիխանեանը ողջունեց ծնունդը, նշեց, որ պետութիւնը պէտք է իր կեցութեան հիմքերը պայմանաւորող արժէքների մասին ֆիլմեր ստեղծի: Բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Շիրմազանը նշեց, որ Արցախեան պայքարում զոհուած հերոսների հանդէպ նման ֆիլմերով, գրքերով պէտք է մեր պարտքը մարենք: Նա խորհրդանշական է համարում, որ Դիման եւ Կուլիկը, ոչ մի կապ չունենալով Հայաստանի հետ, եկել էն եւ զոհուել յանուն համամարդկային արժէքների պաշտպանութեան: Մասնագիտութեամբ բժիշկ Գագիկ Շահուերդեանը համոզուած ասաց, որ ոչ միայք քրիստոնէական էր նրանց կռիւը, այլ նրանք համախմբուել էին հայի ոգու շուրջը: Արձակագիր Վանուշ Շերմազանեանի խօսքով` այս ֆիլմը հայ ժողովրդի երախտիքի խօսքն է: Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում ֆիլմը ցուցադրուելու է Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Ելոյթ ունեցան զոհուած ազատամարտիկ Մեասնիկ Գասպարեանի մայրը, եղբայրը, ուսուցչուհին, մշակութաբան, ազատամարտիկ Գագիկ Գինոսեանը, երգիչ Արսէն Համբարեանը: ԳՈՀԱՐԻՆԷ ՋՈՒԼՀԱԿԵԱՆ
  -   Մշակոյթ