Վերսկսում է Սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագիրը


Վերսկսում է Սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագիրը

  • 23-02-2011 20:30:11   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը վերսկսում է Սփիւռքի երիտասարդութեան` Հայաստան պարբերական այցելութիւնների «Արի տուն» ծրագիրը` նորացուած եւ բարելաւուած: Ծրագրի նպատակն է աշխարհասփիւռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մէջ սերմանել ազգային արժէքներ, զարգացնել ազգային ինքնագիտակցութիւնը, ծանօթացնել իր ժողովրդի աւանդոյթներին ու սովորոյթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտուածքին, աջակցել Հայաստան-սփիւռք բարոյահոգեբանական, կրթամշակութային կապերի ամրապնդմանը: ծրագիրը մեկնարկում է 2011թ. յունիսին` 10 փուլով, որի ընթացքում Սփիւռքի 13-20 տարեկան երիտասարդների խմբերը 2 շաբաթով կհիւրընկալուէն հայաստանաբնակ ընտանիքներում եւ իրենց հայաստանցի հասակակիցների հետ կը մասնակցեն «Արի տուն» ամառային ճամբարին: Երիտասարդներն ընտանիքներում հիւրընկալւում էն անշահախնդիր եւ անհատոյց: Սփիւռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձեւաւորումն իրականացւում է Սփիւռքի համայնքային կառոյցների, կրթօջախների, հայկական կազմակերպութիւնների կողմից` տուեալ երկրում ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների, հիւպատոսական հիմնարկների աջակցութեամբ: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը պէտք է հոգան սեփական կամ հովանաւորների միջոցներով: «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփիւռքի նախարարութեան միջոցներով նախատեսւում է ապահովել երիտասարդների դիմաւորումը եւ ճանապարհումը, իրականացուելու է միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսւում էն Սփիւռքի եւ հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիւ շփումներ, հայրենակցական կապերի ստեղծում, ծանօթացում ՀՀ պատմամշակութային յուշարձաններին, հայոց պատմութեանը, շրջայցեր` Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների, փառատօների, ցուցահանդէսների դիտումներ: Ճամբարում կիրականացուէն նաեւ ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, գրականութիւն, հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմութիւն, մասնակցութիւն երգի, պարի, գեղարուեստի խմբակներին: Կը կազմակերպուէն հանդիպումներ Հայաստանի Հանրապետութեան պետական պաշտօնեաների եւ տարբեր ոլորտների յայտնի անհատների հետ: ծրագրի մասնակիցներին Հայաստան մուտքի արտօնագրերը (ծրագրի մասնակցութեան ժամանակահատուածում) տրամադրւում էն անվճար: Համոզուած ենք, որ «Արի տուն» ծրագիրը մեծապէս կը նպաստի հայապահպանութեանը եւ հայադարձութեանը, երիտասարդների միջեւ հաղորդակցութեան միասնական ցանցի ստեղծմանը: «Արի տուն» ծրագրի շրջանակներում կազմակերպական միջոցառումների իրականացումը կապահովէն ՀՀ սփիւռքի նախարարութեանը կից ձեւաւորուած միջգերատեսչական համակարգող խորհուրդը եւ աշխատանքային խմբերը: ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ. «Արի տուն»-2011թ. ծրագրին չէն կարող մասնակցել նախորդ տարիներին արդէն մասնակցած երիտասարդները: «Արի տուն»-2011թ փուլերն էն. Յունիսի 19 – Յուլիսի 3 Յունիսի 26 – Յուլիսի 10 Յուլիսի 10– Յուլիսի 24 Յուլիսի 17 – Յուլիսի 31 Յուլիսի 31 – Օգոստոսի 14 Օգոստոսի 7 – Օգոստոսի 21 Օգոստոսի 21- Սեպտեմբերի 4 Օգոստոսի 28 – Սեպտեմբերի 11 Սեպտեմբերի 4 – Սեպտեմբերի 18 Սեպտեմբերի 11 - Սեպտեմբերի 25 Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել հհ սփիւռքի նախարարութիւն հասցէ` ՀՀ ք.Երեւան 0010, Վ. Սարգսեան 26/1, հեռ.` (+37410) 58-56-01/117/ հեռապատճէն` (+37410) 58-91-57 էլ.հասցէ: allarmenian@mindiaspora.am, aritun@mindiaspora.am
  -   Հասարակութիւն