Մոսկուայի «Արաքս» ստեղծագործական կենտրոնի ներկայացուցիչն<br /> այցելել էն ՀՀ Սփիւռքի նախարարութիւն


Մոսկուայի «Արաքս» ստեղծագործական կենտրոնի ներկայացուցիչն
այցելել էն ՀՀ Սփիւռքի նախարարութիւն

  • 23-02-2011 20:01:02   | Հայաստան  |  Մշակոյթ
Փետրուարի 23-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Մոսկաւայի «Արաքս» ստեղծագործական կենտրոնի գլխաւոր տնօրէն Արտաշէս Միքայէլեանին, նոյն կենտրոնի գեղարուեստական ղեկավար Արարատ Մկրտչեանին եւ «Անի Տուր» ՍՊԸ տնօրէն Վոլոդեա Առուշանեանին: Հանդիպման ընթացքում քննարկուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ, Մոսկուայի ,հայկական մշակոյթի զարգացման հիմնադրամիէ աջակցութեամբ ,արաքսէ ստեղծագործական միութեան նախաձեռնութեամբ կազմակերպուող Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակին նուիրուած մշակութային ծրագիրը, որի նպատակն է պարի միջոցով համախմբել Սփիւռքի հայութեանը: Նախատեսւում է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբեանի գլխաւորած Հայաստանի պարարուեստի ,բարեկամութիւնէ պետական համոյթի եւ Ռուսատանի Դաշնութեան հայկական համայնքների պարային խմբերի մասնակցութեամբ Ռուսատանի Դաշնութիւնում կազմակերպել համերգային ծրագիր` երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում` յուլիսի 14-25-ն ընկած ժամանակահատուածում համերգներ կը կազմակերպուէն Ռոստովում, Կրասնոդարում, Սոչիում, Ստաւրոպոլում եւ Պեատիգորսկում, իսկ երկրորդ փուլում` նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 10-ը` Մոսկուայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Պերմում եւ Կրասնոյարսկում: Երեք տարուայ համար նախատեսուած ծրագրի շրջանակներում նախատեսւում էն համերգային շրջագայութիւններ նաեւ այլ երկրների հայկական համայնքներում: Յաջողութիւն մաղթելով ծրագրին` նախարար Հ.Յակոբեանն առաջարկեց Նորայր Մեհրաբեանի կողմից վարպետութեան դասեր անցկացնել հայկական համայնքների պարախմբերի համար: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում սփիւռքահայերի մասնակցութեամբ երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարին:
  -   Մշակոյթ