ՀՀ վարչապետը դասախոսութիւն է կարդացել բանակի բարձրագոյն<br /> սպայական կազմի համար<br />


ՀՀ վարչապետը դասախոսութիւն է կարդացել բանակի բարձրագոյն
սպայական կազմի համար

  • 21-02-2011 20:44:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վարչապետ Տիգրան Սարգսեանը փետրուարի 21-ին դասախոսութիւն է կարդացել ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնում բանակի բարձրագոյն սպայական կազմի համար: Անդրադառնալով դասախօսութիւնում արծարծուելիք հիմնական հարցերին, Տ.Սարգսեանը նշել է. «Ցանկանում եմ հանդէս գալ զեկույցով, որը նուիրուած է սոցիալ-տնտեսական խնդիրներին, որոնք այսօր ծառացած են մեր առջեւ: Կարծում եմ, նաեւ ձեզ համար հետաքրքիր կլինի, թէ ինչպիսին է մեր տնտեսութիւնում ստեղծուած իրավիճակը, ինչ ծրագրեր է իրականացնում կառավարութիւնը, որպէսզի մենք կարողանանք դիմագրաւել այն մարտահրավերներին, որոնք այսօր առկայ են եւ' աշխարհում, եւ' տարածաշրջանում, եւ' Հայաստանի Հանրապետութիւնում»: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, իր զեկոյցում Տ.Սարգսեանը ներկայացրել է տնտեսութեան ներկայ վիճակն ու զարգացումները, անդրադարձել տնտեսութեան զարգացման ցուցանիշներին եւ ՀՆԱ-ի կառուցուածքին, խօսել ՀՀ կառավարութեան տնտեսական քաղաքականութեան առաջնահերթություններից: Հանդիպման աւարտին վարչապետը պատասխանել է բանակի գեներալների եւ սպաների հարցերին:
  -   Քաղաքական