Սիրիայում 19 մարդ է զոհուել մայիսի 11-ի հակակառավարական ցոյցերի ժամանակ


Սիրիայում 19 մարդ է զոհուել մայիսի 11-ի հակակառավարական ցոյցերի ժամանակ

  • 12-05-2011 12:31:24   |   |  Միջազգային
 Անվտանգութեան ուժերի եւ հակակառավարական ցոյցերի մասնակաիցների միջեւ բախումների արդիւնքում մայիսի 11-ին Սիրիայում 19 մարդ է զոհուել: Ըստ «Ազատութեան» ռուսական ծառայութեան, զոհուածների մեծ մասը Հոմս քաղաքից են, որը եղել է ցոյցերի հիմնական կենտրոններից մէկը: Ականատեսների վկայութեամբ, կառավարական զօրքերը տանկերից գնդակոծել են քաղաքի թաղամասերը: Իսկ երկրի հայուսիսում գտնուող Հալէպում անվտանգութեան ուժերը ցրել են ցոյցը, որին մասնակցել են մի քանի հազար ուսանողներ: Սիրիայի իրաւապաշտպանների տուեալներով,վերջին երկու ամսում զանգուածային բողոքների արդիւնքում երկրում զոհուել է առնուազն 750 մարդ եւ զերբակալուել 1000-ը:
  -   Միջազգային