Հոգենեարդաբանական դիսպանսերում հաշւառուած որդին սպանել է<br /> հօրը<br />


Հոգենեարդաբանական դիսպանսերում հաշւառուած որդին սպանել է
հօրը

  • 21-02-2011 20:26:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՎԱՆԱՁՈՐ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 20-ին ժամը 18.30-ին հիւանդանոցից ոստիկանութեան Վանաձորի բաժնում հաղորդում է ստացուել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 9 շէնքի բնակարաններից մէկում մահացած տղամարդ կայ: Մեկնած օպերատիւ խումբը բնակարանի յատակին յայտնաբերել է 60-ամեայ Սերյոժա Ղուբաթյանի դիակը` գլխի շրջանում բազմաթիւ վնասուածքներով: Ձեռնարկուած օպերատիւ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզուել է, որ Ս.Ղուբաթյանին նոյն օրը դանակով եւ կացնով հարուածներ հասցնելով սպանել է որդին` 21-ամեայ Տիգրան Գ.-ն, ով 2002թ.-ից հաշւառուած է Լոռու մարզի հոգենեարդաբանական դիսպանսերում: Ըստ ՀՀ Ոստիկանութեան լրատուական ծառայութեան, յարուցուել է քրէական գործ: Տիգրան Գ.-ն ձերբակալուած է: Կատարւում է նախաքննություն:
  -   Հասարակութիւն