«Հայէկոնոմբանկ»-ի «Արքա» պլաստիկ քարտերը կենսաթոշակառուներին կտրամադրուէն նպաստաւոր պայմաններով


«Հայէկոնոմբանկ»-ի «Արքա» պլաստիկ քարտերը կենսաթոշակառուներին կտրամադրուէն նպաստաւոր պայմաններով

  • 18-02-2011 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայէկոնոմբանկ»-ը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան հետ կնքուած պայմանագրով գլխաւոր գրասենեակի եւ բոլոր մասնաճիւղերի միջոցով իրականացնում է կենսաթոշակառուների սպասարկում: Նշուած ծառայութիւնն առաւել արդիւնաւէտ եւ բարձրորակ մատուցելու նպատակով բանկը «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի հետ համատեղ թողարկել է կենսաթոշակային «Արքա» պլաստիկ քարտեր: Այս մասին նշուեց փետրուարի 18-ին հրաւիրուած ասուլիսում: Քարտերը կենսաթոշակառուներին կտրամադրուէն նպաստաւոր պայմաններով: Մասնաւորապէս, հաշիւների բացումը, պլաստիկ քարտերի տրամադրումը եւ սպասարկումն անվճար է, հաշուի դրական մնացորդի վրայ հաշուարկուող տոկոսադրոյքը` տարեկան 5%, «Հայէկոնոմբանկ»-ի բանկոմատներից եւ ՊՈՍ տերմինալներից գումարների կանխիկացումը, ինչպէս նաեւ քարտային հաշուին թոշակի գումարի մուտքագրման մասին SMS հաղորդագրութեան ուղարկումը` անվճար, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցից դեղորայքի ձեռքբերումը` 5% զեղչով: Նշուեց նաեւ, որ «Հայէկոնոմբանկ»-ը յետագայում եւս հետեւողականօրէն շարունակելու է պլաստիկ քարտերով ծառայութիւնների ընդլայնման քաղաքականութիւնը` ապահովելով յաճախորդներին միջազգային ստանդարտներին համապատասխան առաջնակարգ բանկային ծառայութիւնների մատուցում: 2011թ.-ի փետրուարի 16-ի դրութեամբ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.7 մլրդ դրամը, ընդհանուր ակտիւները կազմում էն մօտ 51 մլրդ դրամ, վարկային ներդրումները` աւելի քան 28.0 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց աւանդները` աւելի քան 8.0 մլրդ դրամ: Զբաղեցնելով «Արքա» պլաստիկ քարտերի շուկայի մօտ կէսը` բանկի գործող տեղական եւ միջազգային քարտերի քանակը կազմում է մօտ 115,000 հատ: Բանկն ունի 36 մասնաճիւղ Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում:
  -   Տնտեսութիւն