Հայաստանի եւ Չինաստանի արտգործնախարարները կարեւորել են<br /> բարձր մակարդակի շփումները<br />


Հայաստանի եւ Չինաստանի արտգործնախարարները կարեւորել են
բարձր մակարդակի շփումները

  • 17-02-2011 20:36:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանը հանդիպում է ունեցել պաշտօնական այցով Երեւանում գտնուող Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների Նախագահների միջեւ ձեռք բերուած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, համագործակցութեան գոյութիւն ունեցող ոլորտներն առաւել ընդլայնելու եւ նորերն ընդգրկելու հնարաւորութիւնները: Հայաստանի եւ Չինաստանի արտգործնախարարները կարեւորեցին երկու երկրների միջեւ բարձր մակարդակի շփումների պարբերական բնոյթը եւ համոզմունք յայտնեցին, որ դրանք նոր թափ կհաղորդեն մեր յարաբերութիւնների յետագայ զարգացմանն ու խորացմանը: Հանգամանալից քննարկվեց միջազգային խնդիրների լայն շրջանակ: Տարածաշրջանային հարցերի քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները եւ նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հաւասարակշռուած դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ: Չինաստանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալութիւն յայտնեց Հայաստանի աւանդական` «Մէկ Չինաստանի» վերաբերեալ դիրքորոշման համար: Հանդիպմանը անդրադարձ կատարուեց առեւտրատնտեսական յարաբերութիւնների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, տրանսպորտի, էներգետիկայի, հումանիտար, մշակոյթային ու կրթական փոխանակումների ընդլայնմանը եւ ապակենտրոնացուած համագործակցութեանը վերաբերող հարցերին: Է.Նալբանդյանն ու Յ.Ձիեչին կարեւորեցին տնտեսական բնագաւառում փոխգործակցութեան զարգացմանն ուղղուած քայլերի ձեռնարկումը, ընդգծելով, որ երկկողմ տնտեսական կապերի զարգացման կարեւոր վկայութիւն է Չինաստանի Շանսի նահանգում Հայաստանի Հանրապետութեան Նախագահի ներկայութեամբ հայ-չինական նշանսի Նաիրիտե համատեղ ձեռնարկութեան գործարկումը, Հայաստանում Չինաստանի կողմից իրականացyող տնտեսական ծրագրերը: Անդրադարձ կատարուեց հայ-չինական միջկառավարական յանձնաժողովի 6-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին: Է.Նալբանդեանը շնորհակալութիւն յայտնեց Չինաստանի կառավարութեան շարունակական տեխնիկական աջակցութեան համար, որի շնորհիւ միայն այս տարի կտրամադրուեն մօտ ութ տասնեակ շտապ օգնութեան մեքենաներ, յետագայում նաեւ մի քանի տասնեակ աւտոբուսներ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը տեղեկացրեց, որ օրերս ՀՀ կառավարութիւնը որոշում է ընդունել Չինաստանի քաղաքացիների համար մուտքի արտօնագրային ռեժիմի դիւրացման վերաբերեալ եւ համոզմունք յայտնեց, որ այդ որոշումը նոր թափ կհաղորդի գործարար, մշակոյթային եւ կրթական փոխանակումներին: Չինաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Երեւանի օտար լեզուների համալսարանում գործող Կոնֆուցիոսի կենտրոնի կողմից իրականացyող աշխատանքները չինական լեզուի եւ մշակոյթի տարածման գործում: Զրուցակիցները պայմանաւորուեցին միջոցառումներ կազմակերպել երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 20-ամեայ յոբելեանի կապակցութեամբ: Նախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-ների միջեւ անցկացուող խորհրդատուութիւնների ակտիւացմանը, միջազգային կառոյցներում երկու երկրների համագործակցութեան սերտացմանը վերաբերող հարցեր: Հանդիպումից յետոյ նախարարները հանդէս եկան մամուլի համար յայտարարութիւններով:
  -   Քաղաքական