Հայաստանի սամբոյի հաւաքականը, Թբիլիսիում անցկացրած ուսումնամարզական հաւաքից յետոյ, մեկնեց Բուլղարիայ` մասնակցելու մայիսի 12-16-ին կայանալիք Սամբոյի Եւրոպայի 2011թ. առաջնութեանը: Հայաստանի պատուիրակութեան կազմում են 9 մարզիկ, 3 մարզիչ, 1 մրցավար: Պատուիրակութիւնը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետեանը:
Մայիսի 13-ին Սոֆիայի «Ոինիւերսիադայ» մարզահամալիրի մրցագորգ դուրս կը գան մարզական սամբոն ներկայացնող Ռուզաննա Սարգսեանը /48 կգ /, Տիգրան Կիրակոսեանը / 52 կգ /, Փայլակ Վարդազարեանը /62 կգ / եւ Աշոտ Դանիէլեանը /74 կգ /:
Մայիսի 14-ին կը գօտեմարտեն Վահան Վարդանեանը /57 կգ /, Անդրանիկ Նաղդալեանը /68 կգ/, Մաւրիկ Նասիբեանը /82 կգ /:
Մայիսի 15-ին մրցասպարէզը կը տրամադրուի մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Այս մարզաձեւում հանդէս կը գան երկու հայաստանցի մարզիկներ` Վաչիկ Վարդանեանը /68 կգ / եւ Մուշեղ Օսիպեանը /82 կգ/: