“կոլցո” օպերացիայ Գիւմրիում` ընդդէմ բողոքօղ վարորդների


“կոլցո” օպերացիայ Գիւմրիում` ընդդէմ բողոքօղ վարորդների

  • 17-02-2011 14:54:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
17 փետրուարի 2011թ. Երեւան-գիւմրի-վանաձոր: Ինչպէս տեղեկացրել էինք, այսօր ժամը 11-ին ՀՀ կառավարութեան շէնքի դիմաց պէտք է տեղի ունենար Շիրակի, Լոռու եւ Տաւուշի մարզերի` վրացական պետհամարանիշներով աւտոմեքենաներ ունեցող վարորդների բողոքի ցոյցը: Վարորդների խնդրանքով վաղ առաւօտեան “ժառանգութիւն” խմբակցութեան պատգամաւորներ Ստեփան Սաֆարեանն ու Զարուհի Փոստանջեանը մեկնել էին Գիւմրի, իսկ Արմէն Մարտիրոսեանը` Վանաձոր, որպէսզի Երեւան ուղեկցեն ցոյցի մասնակիցներին: Պարզուեց, որ Գիւմրիում` չնայած ամբողջ գիշեր “իրաւապահ” մարմինների գործադրած ճնշումներին, մէկ տասնեակից աւելի աւտոտերեր, այնուամենայնիւ, առաւօտեան հաւաքուեցին Գիւմրու դրամատիկական թատրոնի շէնքի դիմաց: Իսկ շուրջ 100 մեքենաներ քաղաքի տարբեր հատուածներում սպասում էին ակցիայի սկսուելուն, որպէսզի միանան իրենց բախտակիցներին: Ոստիկանները` խմբուելով տարբեր խաչմէրուկներում, ամէն կերպ փորձում էին խուսափել պատգամաւորներին հետ շփումներից: Ժամը ուղիղ 8-ին, երբ ցոյցի մասնակիցներն արդէն ուզում էին շարժուել դէպի Երեւան, 15-ի չափ ոստիկանական մեքենաներ “կոլցո” գործողութեամբ օղակի մէջ առան բողոքօղ վարորդներին ու պատգամաւորներին: Ոստիկանները հրաժարուեցին հիմնաւորել կամ բացատրել քաղաքացիների ազատ տեղաշարժը խափանող իրենց գործողութիւնները: Այս պահի դրութեամբ շուրջ 100 ոստիկան պաշարման մէջ էն պահում թատրոնին յարակից Սայաթ-նովայի պողոտան (միաժամանակ խոչընդոտելով գիւմրեցիների բնականոն երթեւեկութիւնը): Պատգամաւորները հեռախօսով կապուել էն ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսեանի եւ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի հետ` ներկայացնելով ոստիկանութեան ապօրինի գործողութիւններն ու պահանջելով միջոցներ ձեռնարկել, սակայն իրավիճակն առայժմ մնում է անփոփոխ: Գիւմրիի դրամատիկական թատրոնի յարակից տարածքում, որը դեռեւս շրջափակուած է ոստիկանութեան կողմից, ժամը 13:30-ին նախատեսուած էր անցկացնել հանրահաւաք: Նոյն վիճակն է տիրում նաեւ Վանաձորում, որտեղ հասարակական կարգի պահապաններն առանց որեւէ բացատրութեան փակել էն շուրջ 10 աւտոմեքենաների ճանապարհը դէպի մայրաքաղաք: “ժառանգութիւն” խմբակցութեան անդամ Արմէն Մարտիրոսեանը յանցագործութեան մասին հաղորդագրութիւն է թողել ոստիկանութեան 1-02 հեռախօսահամարով: Այսօրինակ գործողութիւնները, կարծում ենք, յանցանք էն սեփական ժողովրդի հանդէպ, որոնք, ըստ էութեան, կատարւում էն երկրի բարձրագոյն իշխանութեան լռելեայն անտարբերութեան իրադրութիւնում: Յիշեցնենք, որ վարորդներն արդէն մէկ շաբաթից աւելի տեւող բողոքի գործողութիւններով պահանջում էն չեղեալ համարել աւտոմեքենաների “ժամանակաւոր ներմուծման” ռեժիմով Հայաստան մուտքի սահմանափակումները եւ բարեփոխել արտասահմանեան համարանիշներով մեքենաների մաքսային արժէքի որոշման թալանչիական պայմանները: “ժառանգութիւն” կուսակցութեան լրատուական ծառայութիւն
  -   Մամլո հաղորդագրություն