«garabagh.org»-ը վերսկսեց իր աշխատանքը նորացուած`<br /> garabagh.org/main, հասցէով<br />


«garabagh.org»-ը վերսկսեց իր աշխատանքը նորացուած`
garabagh.org/main, հասցէով

  • 16-02-2011 20:04:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանական հակերների կոմից կոտրված նgarabagh.orgե պարսկալեզու հայկական կայքը աւելի քան երկուշաբաթյա դադարից յետոյ վերսկսեց իր աշխատանքը` այս անգամ նորացուած հասցէով (garabagh.org/main): «Garabagh.org»-ը հիմնականում զբաղւում է Արցախեան պատերազմի, Սումգայիթում եւ Բաքւում հայերի ցեղասպանութիւնների ու Խոջալուի դէպքերի մասին ճշմարտացի տեղեկութիւններ հաղորդելով: Ըստ «Արաքս» շաբաթաթերթի, ընդամէնը մի քանի օր աշխատելուց յետոյ, «Garabagh.org»-ը կարողացել էր բաւական մեծ թւով ընթերցողներ հաւաքել իր շուրջ: Նկատի ունենալով, որ Ղարաբաղեան հարցի եւ Հայկական Պահանջատիրութեան իրականութիւնները օտար լեզուներով հրապարակելը շատ կարեւոր դեր է խաղում հայ ժողովրդի Արդար Դատը տարբեր ժողովրդներին ծանօթացնելու հարցում եւ իւրաքանչիւր հայ մարդու պարտքն է թիկունք կանգնել նման ազգանուէր աշխատանքի, օրաթերթը կոչ է անում բոլոր նրանց, ովքեր իրենց տրամադրության տակ ունեցած աղբիւրներով եւ յօդուածներով կարող են օգնել, իրենց ներդրումը ունենալ այս գործում:
  -   Հասարակութիւն