Մշակուելու է Հայաստանում լազերային ֆիզիկայի, տեխնիկայի եւ<br /> տեխնոլոգիայի զարգացման ծրագիր<br />


Մշակուելու է Հայաստանում լազերային ֆիզիկայի, տեխնիկայի եւ
տեխնոլոգիայի զարգացման ծրագիր

  • 16-02-2011 15:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 16-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեցին «Լազերային ֆիզիկա, տեխնիկա, տեխնոլոգիա» թեմայով լսում-քննարկումները: Ողջունելով քննարկման մասնակիցներին, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանն անդրադարձաւ 50-ամեայ զարգացման ընթացքում լազերային ֆիզիկայի նուաճումներին ու ձեռքբերումներին: Նա նշեց լազերային ֆիզիկայի դերը գիտութեան, տեխնիկայի եւ տնտեսութեան կոոպերացիայի մէջ: «Պէտք է նայել, թէ ինչ հետազոտություներ են անցկացւում մեր երկրում, ինչ խնդիրներ կան եւ ինչ լուծումներ են առաջարկւում»,- ասաց Ռ.Մարտիրոսեանը: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի, քննարկումները վերաբերւում են ինչպէս լազերային ֆիզիկայի հիմնարար խնդիրներին, այնպէս էլ կիրառական նշանակութեան հարցերին: Քննարկման ընթացքում կներկայացուեն 24 գիտական զեկույցներ: Արդիւնքները հիմք կհանդիսանան ՀՀ-ում լազերային ֆիզիկայի, տեխնիկայի եւ տեխնոլոգիայի զարգացման ծրագրի մշակման համար:
  -   Հասարակութիւն