Մարի Եօւանովիչը շուտով հրաժեշտ է տալու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնին


Մարի Եօւանովիչը շուտով հրաժեշտ է տալու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնին

  • 11-05-2011 20:42:19   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանը մայիսի 11-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Եօւանովիչին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալ Ա.Դանիէլեանը, Հայստանում ԱՄՆ դեսպանութեան մշտական իրաւական հարցերով խորհրդատու Ս. Քեսսլերը, ՀՀ գլխաւոր դատախազութեան եւ դեսպանատան աշխատակիցնէր: Հանդիպման ընթացքում քննարկուեցին ՀՀ գլխաւոր դատախազութեան եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համագործակցութեան վերաբերեալ մի շարք հարցեր: Մ.Եօւանովիչը շնորհակալութիւն յայտնեց Ա.Յովսէփեանին արդիւնաւէտ համագործակցութեան համար եւ տեղեկացրեց, որ շուտով հրաժեշտ է տալու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնին: Ա.ովսեփեանը շնորհակալութիւն յայտնեց դեսպան Մ.Եօւանովիչին համատեղ կատարած աշխատանքների, ձեռքբերումների համար եւ մաղթեց յաջողութիւններ նոր պաշտօն ստանձնելու կապակցութեամբ:
  -   Քաղաքական