Թուրքիան եւ արաբական աշխարհի զարգացումները


Թուրքիան եւ արաբական աշխարհի զարգացումները

  • 15-02-2011 13:02:06   | Հայաստան  |  Յօդուածներ
Սոյն թուականի յունուարի 31-ին տեղի ունեցաւ Թուրքիայի Նախարարների խորհրդի նիստ` վարչապետ Էրդողանի գլխաւորութեամբ, որը նուիրուած էր արտաքին քաղաքականութեան խնդիրներին եւ, մասնաւորապէս, արաբական աշխարհի վերջին զարգացումներին: Նիստում փոխվարչապետ Ջեմիլ Չիչէքը յայտարարեց. ,մենք անհանգստացած ենք Թունիսում ու Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձութիւնների համար: Եգիպտոսի ժողովուրդը ցանկանում է այնպիսի ժողովրդավարութիւն, ինչպիսին որ Թուրքիայում է: Եթէ արաբական երկրներում ողջ իշխանութիւնը կենտրոնացուած է միայն մէկ անձի ձեռքում, ապա Թուրքիայում տիրում է յստակ ժողովրդավարական համակարգ, որը բոլոր քաղաքական ուժերին հնարաւորութիւն է ընձեռում մասնակցելու երկրի հասարակական-քաղաքական կեանքի գործընթացներին: Թուրքիայում անցկացուող ընտրութիւնները խնդիրներ չեն յարուցում ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ երկրից դուրսէ: Իսկ փետրուարի 1-ին նախագահ Գիւլը յայտարարեց. ,թուրքիան պատմական կապեր ունի իսլամական երկրների հետ: Մենք ուշադիր հետեւում ենք Եգիպտոսում ընթացող իրադարձութիւններին: Կարծում եմ, որ պէտք է հաշուի առնուեն եգիպտական ժողովրդի պահանջները եւ հնարաւորութեան դէպքում շուտ վերջ տրուի այդ քաոսային իրավիճակին: Եգիպտոսն այդ իրավիճակից պէտք է դուրս գա առաւել ուժեղ, քան դրանից առաջ էրէ: Նոյն օրը Էրդողանն իր գլխաւորած Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան ժողովում Եգիպտոսի նախագահ Մուբարաքին կոչ արեց կատարել ցուցարարների պահանջները. ,ոչ մի պետութիւն չի կարող գոյատեւել հակառակ իր ժողովրդի կամքի: Մենք բոլորս մահկանացուներ ենք, բոլորս էլ մահանալու ենք, եւ մեզ պէտք է դատեն ըստ մեր թողած ժառանգութեանէ: Իսկ փետրուարի 2-ին Էրդողանն արդէն Ղրղզստանում յայտարարեց. ,աշնանը կայանալիք նախագահական ընտրութիւնների ժամանակ Մուբարաքը պարտաւորուել է այլեւս չառաջադրել իր թեկնածութիւնը, սակայն այդ յայտարարութիւնը բաւարար չէ, անհրաժեշտ է, որ նա այլ քայլեր ձեռնարկի: Այս վարչակազմը վստահութիւն չի ներշնչում, անհրաժեշտ է ներկայացնել ,ճանապարհային քարտէզէ: Ժողովուրդը Մուբարաքից աւելին է սպասումէ: Անշուշտ, թուրքական կողմի յայտարարութիւնները պայմանաւորուած են եգիպտա-իսրայէլական ջերմ յարաբերութիւններով, ինչպէս նաեւ նրանով, որ Եգիպտոսը Թուրքիան դիտարկում է որպէս մրցակից իսլամական աշխարհում: Գիւլի ու Էրդողանի խօսքերն անարձագանք չմնացին եգիպտական կողմից: Արդէն փետրուարի 3-ին Եգիպտոսի արտգործնախարարութեան խօսնակ Հիւսամ Զեքին անընդունելի համարեց իշխանափոխութեան մասին միջազգային հանրութեան յղած կոչերը` ընդգծելով, որ դրանք բորբոքում են երկրում առկայ լարուած իրավիճակը. ,տխուր է տեսնել, թէ ինչպէս են Ամն-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ անգամ Թուրքիան փորձում միջամտել Եգիպտոսի ներքին խնդիրներին: Դրա փոխարէն` նրանք թող զբաղուեն իրենց ներքին խնդիրներովէ: Փետրուարի սկզբին ֆրանսիական ,AFPէ լրատուական գործակալութիւնը նշեց, որ Թուրքիան ձգտում է Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձութիւնները ծառայեցնել իր տարածաշրջանային դերի ամրագրմանը, իսկ յունական ,Imerisiaէ թերթը գրեց, թէ արաբական աշխարհի ճգնաժամը շատ յարմար պահ է Էրդողանի համար. ,արաբական աշխարհի զարգացումներն Էրդողանին մեծ հնարաւորութիւններ են ընձեռում նոր միջնորդական առաքելութեամբ հանդէս գալու համար: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկար հեռախօսազրոյց է ունեցել Էրդողանի հետ եւ կարեւորել արաբական աշխարհում ստեղծուած իրավիճակի քննարկումը հէնց Թուրքիայի հետ: Թուրք-իսրայէլական յարաբերութիւնների կտրուկ սրումից յետոյ սա առաջին դէպքն է, որ Մերձաւոր Արեւելքում համընկնում են Անկարայի ու Վաշինգտօնի մօտեցումները: Օբաման Էրդողանին յայտնել է, թէ խոչընդոտներ չի յարուցի, եթէ վերջինս արաբական աշխարհում առաջացած ճգնաժամի հարթման համար առաջարկի իր միջնորդական առաքելութիւնըէ: Ի դէպ, փետրուարի 2-ին ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով գերագոյն յանձնակատար Քեթրին Էշթոնն, իր հերթին, հեռախօսազրոյց ունեցաւ Ահմեթ Դաւութօղլուի հետ` նոյնպէս քննարկելով արաբական աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները: Դրա յաջորդ օրը Դաւութօղլուն յատուկ առաքելութեան շրջանակներում մեկնեց Կատար` քննարկելու Եգիպտոսում ու Լիբանանում տիրող իրավիճակը: ,Turksamէ ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի փորձագէտ Սերդար Էրդուրմազի կարծիքով` վերջին շրջանում Եգիպտոսում տեղի ունեցած զարգացումները դրականօրէն են ազդում Թուրքիայի վրայ, քանի որ Իսրայէլը` ի դէմս Եգիպտոսի, կարող է կորցնել իր միակ տարածաշրջանային դաշնակցին. ,բացի այդ, Թուրքիան աշխարհիկ ու դեմոկրատական ռեժիմ ունեցող երկիր է, որը սերտ կապեր ունի նաեւ Մերձաւոր Արեւելքի երկրների հետ, ինչն Ամն-ի ու Եմ-ի աչքում էլ աւելի է կարեւորում նրա դերը: Այստեղ փոքր դեր չի խաղում նաեւ Իսրայէլի մեկուսացուած վիճակը տարածաշրջանում: Այս ամէնը նշանակում է, որ Արեւմուտքի աչքում Թուրքիայի ռազմավարական կարեւորութիւնն այժմ աւելի մեծ է, քան Սառը պատերազմի ժամանակ էրէ: ,Turksamե-ի մէկ այլ փորձագէտ` Ջելալեթթին Եաւուզը կարծում է, որ արաբական աշխարհի վերջին զարգացումները Թուրքիայի վրայ բացասական ազդեցութիւն, հիմնականում, չեն ունենայ. ,բացառութիւն կարող է լինել նաւթի ու բնական գազի գնի հնարաւոր բարձրացումը, ինչպէս նաեւ` Թուրքիայի հետ վիզային ռեժիմ չունեցող արաբական երկրներից վտարանդիների ներհոսքը Թուրքիայ, ինչն իր հերթին կարող է վերածուել ներքին սպառնալիքիէ: Ներկայումս անգամ նշւում է, որ եթէ Եգիպտոսի անկայուն իրավիճակը ձգձգուի, ապա դա կարող է դրականօրէն ազդել Թուրքիայի զբօսաշրջութեան վրայ: Դա յատկապէս վերաբերում է ռուս զբօսաշրջիկներին, որոնք նախընտրում են այցելել այնպիսի երկրներ, որոնց հետ չի գործում վիզային ռեժիմը (ինչպիսիք են նաեւ Եգիպտոսն ու Թուրքիան): Յունուարի կէսերին ամերիկեան ,The New York Timesէ թերթը գրեց, որ մերձաւորարեւելեան տարածաշրջանում աճում է Թուրքիայի միջնորդական դերը. ,մինչ Ամն-ը անյոյս հետեւում է մերձաւորարեւելեան զարգացումներին, Թուրքիան հարցեր է լուծում: Թուրքիան բանակցային գործընթացում վերածուել է ամենադինամիկ երկրի: Եգիպտոսն ու Սաուդեան Արաբիան չկարողացան ազդեցութիւն ունենալ տարածաշրջանային խնդիրների կարգաւորման վրայ, իսկ ահա Թուրքիան, Իրանը եւ Կատարը վերջին տարիների ընթացքում վերածուել են ,աճող ուժիէ: Ամն-ը տարիներ ի վեր խնդիրների լուծումը փնտրել է իր թշնամիներին տարածաշրջանում մեկուսացնելու մէջ: Մինչդեռ տուեալ գործընթացում Թուրքիայի յաջողութեան բանալիներից մէկը հանդիսանում է ամերիկեան այդ մեթոդի քննադատութիւնը: Քանի դեռ հակառակը չի ապացուցուել, Թուրքիան շարունակելու է տարածաշրջանում կարգուկանոնի հաստատման գործում հանդիսանալ անփոխարինելի երկիրէ: Յիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիան, մասնաւորապէս, իր միջնորդութիւնն է առաջարկել Իսրայէլին ու Սիրիային, Սիրիային ու Իրաքին, Իրանին ու Արեւմուտքին, Իրանին ու Պակիստանին, Աֆղանստանին ու Պակիստանին, Պաղեստինին ու Իսրայէլին, պաղեստինեան ,ֆաթհէ եւ ,համասէ կազմակերպութիւններին: Քրոունի մերձաւորարեւելեան հետազօտութիւնների կենտրոնի եւ գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագէտ Ջօշուայ Ուոլքերը ,Foreign Policyէ ամսագրում գրում է. ,թուրքիան աստիճանաբար վերածւում է մերձաւորարեւելեան առանցքային դերակատարի եւ միջազգային խաղացողի: Թուրքիան Մերձաւոր Արեւելքում ունի ամենամեծ եւ ամենաարագ զարգացող տնտեսութիւնը: Արաբական աշխարհի վերջին զարգացումները կարող են յանգեցնել նրան, որ նոր ձեւաւորուող կառավարութիւնների համար Թուրքիայի ներկայիս մոդելն օրինակելի դառնա: Թուրքիան օսմանեան ժամանակաշրջանից սկսած դիւանագիտական, տնտեսական ու քաղաքական առումով երբեք այսքան ակտիւ չի եղել արաբական աշխարհում եւ այսքան ազդեցութիւն չի ունեցել նրա վրաէ: Դեռեւս 2010 թուականի սեպտեմբերին Թուրքիայի տնտեսական ու սոցիալական հետազօտութիւնների հիմնադրամը (TESEV) հարցախոյզ անցկացրեց մերձաւորարեւելեան 8 (Եգիպտոս, Յորդանան, Լիբանան, Պաղեստին, Սաուդեան Արաբիայ, Սիրիա, Իրաք, Իրան) երկրներում: Մասնակիցների մօտ 66%-ի կարծիքով` Թուրքիան ողջ տարածաշրջանի համար կարող է ծառայել որպէս մոդել երկիր, քանի որ այն ժողովրդավարութեան ու իսլամի յաջող խառնուրդ ներկայացնող երկիր է: Սա վկայում է, որ Թուրքիայի հեղինակութիւնն արագօրէն աճում է արաբական աշխարհում. դրանից մէկ տարի առաջ անցկացուած հարցախոյզի մասնակիցների 61%-ն էր Թուրքիան դիտարկել որպէս մոդել երկիր: Հարցախոյզը վկայում է, որ արաբական աշխարհում զգալիօրէն աւելացել է Թուրքիայի համակիրների թուաքանակը: Դա նշանակում է, որ արաբական աշխարհը նաեւ հաւանութեան է արժանացնում Թուրքիայի միջնորդական առաքելութիւնը: Հարցախոյզի մասնակիցների 75%-ը նշել է, թէ Թուրքիան դրականօրէն է ազդում մերձաւորարեւելեան խաղաղ գործընթացի վրայ: Անկարայի Մերձաւորարեւելեան տեխնիկական համալսարանի պրոֆէսոր Մելիհայ Ալթունըշըքն անհնարին է համարում այն, որ արաբական երկրները կարող են կրկնօրինակել թուրքական մոդելը, փոխարէնը` նրանք կարող են օգուտ քաղել Թուրքիայի քաղաքական ու տնտեսական փորձից: Այսպիսով, արաբական աշխարհի վերջին զարգացումները նոր հնարաւորութիւններ են բացում Թուրքիայի առջեւ` տարածաշրջանային իր դերի կարեւորման եւ միջազգային վարկի բարձրացման համար: Միեւնոյն ժամանակ, այդ զարգացումները, հազիւ թէ, կարողանան ազդել Թուրքիայի ներքաղաքական կեանքի վրայ: Հայկ Գաբրիէլեան «Նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ