Մայր Աթոռը թեմերի ունեցուածքի ֆինանսական վերահսկողութեան<br /> նպատակ չի հետապնդում<br />


Մայր Աթոռը թեմերի ունեցուածքի ֆինանսական վերահսկողութեան
նպատակ չի հետապնդում

  • 14-02-2011 21:02:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիսս քաղաքի հայ համանքն ի վերջոյ ստորագրել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում 2009թ.-ին մշակուած Հայ Առաքելական եկեղեցու թեմերի եւ ծուխերի կանոնադրութիւնը, որին սկզբնապէս դէմ էր ծխական խորհրդի կազմաւորմանը վերաբերող կէտերը չընդունելու պատճառով: Այս մասին փետրուարի 14-ի ասուլիսում յայտնեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի փոխդիվանապետ եւ Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների գրասենեակի պատասխանատու Մեսրոպ աբեղայ Պարսամեանը: Նրա շոսքերով, «կան համայնքներ, որտեղ ընտրութիւնը խիստ վերահսկւում է, որպէսզի ծուխի ղեկավարութիւնը փոխանցվի ժառանգաբար»: Այս խնդրին Մայր Աթոռ Սբ Էջմիածնի ներկայացուցիչը անդրադարձաւ մամուլում յայտնուած հրապարակումների պատճառով, ներկայացնելով Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի պաշտօնական հերքումը: Այդ հրապարակումների համաձայն, Ֆրանսիայի հայկական եկեղեցիների հոգաբարձուների խորհուրդների անդամները բաց նամակով դիմել էին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին եւ մտահոգութիվւն յայտնել Ֆրանսիայի թեմում ստեղծուած իրավիճակի առթիւ: Ըստ նրանց, Էջմիածինը փորձում է մինչեւ այժմ գործող կարգը փոխել եւ ստանձնել եկեղեցիների կառավարումը` տեղական համայնքների խորհուրդների փոխարէն: Մայր Աթոռ Սբ Էջմիածնի փոխդիվանապետը հերքեց լուրերը, թէ այդ կանոնադրութեամբ, որը դարձել է Հայ Առաքելական եկեղեցու սահմանադրութեան մի մասը, Էջմիածինը փորձում է սահմանել ֆինանսական վերահսկողութիւն թեմերի ունեցուածքի վրայ: «Ֆինանսական ոչ մի խնդիր չկայ, քանզի կանոնադրութեան մէջ ասւում է, որ իւրաքանչիւր համայնքի գոյքը պատկանում է համայնքին, թեմինը` թեմին: Միայն եթէ տեղում այլեւս հայ չկայ, եւ ծուխը լուծարւում է, այդ ժամանակ միայն ունեցուածքն անցնում է թեմին, իսկ եթէ թեմն է լուծարւում, ապա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»,- պարզաբանեց Մեսրոպ աբեղայ Պարսամեանը:
  -   Հասարակութիւն