Հայաստանի ԱԻՆ-ի եւ ՄԱԿ-ի գրասենեակի համագործակցութիւնը<br /> կշարունակուի<br />


Հայաստանի ԱԻՆ-ի եւ ՄԱԿ-ի գրասենեակի համագործակցութիւնը
կշարունակուի

  • 14-02-2011 20:46:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենեակի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմէն Երիցյանը համաձայնագիր են ստորագրել «Աղէտների կառավարմանն պատրաստուածութեան եւ արձագանքման գործողութիւնների վերաբերեալ» եւ փոխըմբռնման յուշագիր «Հնարաւոր աղէտների ժամանակ օպերատիւ տեղեկատուութեան տրամադրման եւ ընդհանուր հաղորդակցութեան մասին»: Արտակարգ իրավիճակների նախարարութիւնը եւ ՄԱԿ-ի երեւանեան գրասենեակը համագործակցում են արդէն 10 տարի: Ա.Երիցյանը եւ Դ.Գերչեւան իրենց գոհունակութիւնն են յայտնել համատեղ ծրագրերի իրականացման բարձր մակարդակից:
  -   Հասարակութիւն