Հայաստանի եւ Գերմանիայի ոստիկանները կհամագործակցեն մի շարք<br /> հանցատեսակների դէմ պայքարում<br />


Հայաստանի եւ Գերմանիայի ոստիկանները կհամագործակցեն մի շարք
հանցատեսակների դէմ պայքարում

  • 14-02-2011 18:18:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՌԼԻՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւն գտնուող ՀՀ ոստիկանութեան պետ Ալիկ Սարգսեանը եւ ԳԴՀ ներքին գործերի նախարարութեան խորհրդարանական պետքարտուղար դոկտոր Օլե Շրյոդերը փետրուարի 14-ին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութեան եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան ներքին գործերի նախարարութեան միջեւ համատեղ գործողութիւնների հռչակագիրը»: Համագործակցութիւնն ընդգրկելու է կազմակերպուած յանցաւորութեան, թմրամիջոցների եւ հոգեներգործուն նիւթերի ապօրինի շրջանառութեան, անօրինական միգրացիայի եւ մարդկանց առեւտրի դէմ պայքարի ոլորտները: Հռչակագիրը նախատեսում է նաեւ ոստիկանական կադրերի վերապատրաստում, փորձագէտների փոխանակում, ինչպէս եւ փորձի փոխանակում` յատկապէս ոստիկանների նախնական պատրաստման եւ որակաւորման բարձրացման, ինչպէս եւ համազօրային մարտավարութեան բնագաւառում: Հռչակագրի ստորագրմանը նախորդել էր ՀՀ ոստիկանութեան եւ ԳԴՀ ՆԳՆ պատուիրակութիւնների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին փաստաթղթի արդիւնաւէտ իրականացման հնարաւորութիւններն ու համագործակցութեան հեռանկարները, իսկ ստորագրման արարողութիւնից յետոյ ի պատիւ ՀՀ ոստիկանութեան պետ Ալիկ Սարգսեյանի տրուեց ճաշ` ԳԴՀ ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղար դոկտոր Օլե Շրեոդերի անունից: Ըստ ՀՀ Ոստիկանութեան ՀԿԼ վարչութեան հաղորդագրութեան, օրուայ երկրորդ կէսին Ա.Սարգսեյանի գլխաւորած պատուիրակութիւնն այցելեց ԳԴՀ ՆԳՆ օպերատիւ կառավարման կենտրոն, ապա` Բեռլինի թիւ 34 ոստիկանական բաժանմունք: Այցելութիւնների ընթացքում պատուիրակութեան անդամները ծանոթացան այդ կառոյցների աշխատանքին, ինչպէս եւ քննարկվեցին յետագայ համագործակցութեան եւ փորձի փոխանակման հնարաւորութիւնները:
  -   Հասարակութիւն