Երեւանի բոլոր վարչական շրջանները կունենան բնակիչների<br /> ընդունելութեան յատուկ օրեր<br />


Երեւանի բոլոր վարչական շրջանները կունենան բնակիչների
ընդունելութեան յատուկ օրեր

  • 14-02-2011 15:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսուհետ Երեւանի բոլոր վարչական շրջանները կունենան բնակիչների ընդունելութեան յատուկ օրեր: Հաստատուած ժամանակացոյցի համաձայն, իւրաքանչիւր շաբաթուայ հինգշաբթի օրը` ժամը 14-ից մինչեւ 17-ը, վարչական շրջանների ղեկավարները կկազմակերպեն բնակիչների ընդունելություն: Այս եւ համաքաղաքային ընթացիկ ծրագրերին առչնվող հարցերը քննարկուել են Երեւանի քաղաքապետարանում փետրուարի 14-ի աշխատանքային խորհրդակցութեան ընթացքում: Անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանութեան կազմակերպման խնդրին, քաղաքապետ Կարեն Կարապետեանը նշել է, որ ամբողջական պատկերի մասով ոլորտի վերաբերեալ անհրաժեշտ է ունենալ իրական գնահատական: Քաղաքապետը յանձնարարել է պատրաստել մրցութային փաստաթղթեր, որպէսզի «Աղբահանութեան եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրէնքի ընդունումից յետոյ հայտարարվի օպերատորների մրցոյթ: «Ժամանակակից քաղաքը պէտք է ունենայ բոլորովին այլ տեխնիկա եւ սպասարկման այլ մակարդակ: Յաջորդ տարուայ ձմռանն արդէն մեր աղբահանութեան, սանմաքրման գործառոյթները պէտք է կատարուեն բոլորովին այլ մակարդակով»,- ընդգծել է Կ.Կարապետեանը: Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետի որոշակի լիազօրութիւնների պատուիրակման մասով նշուվել է, որ այդ գործընթացը շարունակական է լինելու: Քաղաքապետը կարեւորել է վարչական շրջանների ղեկավարների եւ անձնակազմերի գործառոյթների կանոնակարգումը, ինչը կնպաստի աշխատանքներն աւելի արդիւնաւէտ կազմակերպելուն: Կ.Կարապետեանը յատուկ ուշադրութիւն է հրաւիրել մայրաքաղաքում երթեւեկության կառավարման ու կանոնակարգման հետ կապուած հարցերին: Յանձնարարուել է արագացնել ծանրաբեռնուած խաչմերուկներում եւ կանգառներում ճանապարհային տեսախցիկների տեղադրման, ժամային նոր գրաֆիկների մշակման եւ աւտոկայանատեղիների գործունէութիւնը օրինական դաշտ բերելու գործընթացը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, յանձնարարուել է նաեւ բիւջէտային տարուայ համար կանխատեսումներ ներկայացնել ֆինանսական մուտքերի վերաբերեալ: Զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններն արդէն ներկայացրել են 2011թ-ի բիւջէով նախատեսուած շինարարութեան եւ բարեկարգման ծրագրերը: Ընթացքի մէջ է գնման յայտերի ներկայացումը: Երեւանի դպրոցներում աբոնեմենտային համակարգ ներդնելու ծրագրի հետ կապուած յանձնարարուել է արագացնել կազմակերպչական աշխատանքները: «Մարտի 1-ից աբոնոմենտային ծրագիրը պէտք է աշխատի: Այդ ծրագրի մէջ պէտք է նաեւ ընդգրկել թանգարանները»,- ասել է քաղաքապետը: Մայրաքաղաքում գործող փակ շուկաներում անհրաժեշտ պայմանների, սանիտարական պատշաճ վիճակի ապահովման մասով հանձնարարականների շրջանակում զեկուցվել է, որ այդ ուղղութեամբ աշխատանքներ են տարւում:
  -   Հասարակութիւն