«Ամերիաբանկ»-ն ընդլայնում է համագործակցութիւնը օտարերկրեայ<br /> խոշորագոյն բանկերի հետ<br />


«Ամերիաբանկ»-ն ընդլայնում է համագործակցութիւնը օտարերկրեայ
խոշորագոյն բանկերի հետ

  • 14-02-2011 14:06:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ամերիաբանկ»-ը, շնորհիւ ֆինանսական շուկայում որպէս յուսալի եւ կայուն գործընկերոջ ձեռք բերած ճանաչման, շարունակում է ակտիւ համագործակցութիւնը միջազգային կառոյցների եւ օտարարերկրյա հեղինակաւոր բանկերի հետ` առեւտրի ֆինանսաւորման գործարքների ընդլայնման ուղղութեամբ: Այդ նպատակով բանկը հաստատել է ընդհանուր գումարով շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ` համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի, Վերակառուցման եւ Զարգացման Եւրոպական բանկի եւ օտարերկրեայ առաջատար բանկերի հետ, ներառեալ «Citibank-ը, «BNP Paribas»-ը, «Commerzbank»- եւ այլն: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին «Ամերիաբանկ»-ի մամլոյ ծառայութիւնից, վերջերս բանկն ամերիկեան «Citibank»-ից եւ եւրոպական խոշորագոյն «BNP Paribas» բանկից ստացել է ընդհանուր գումարով 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ` առեւտրի ֆինանսաւորման գործարքների իրականացման համար, ինչը մեծապէս կընդլայնի յաճախորդների օտարերկրեայ առեւտրային գործարքների ֆինանսաւորման հնարաւորութիւնները: Իսկ «Citibank»-ը օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման նպատակով «Ամերիաբանկ»-ին տրամադրել է 5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային գիծ: «Ամերիաբանկ»-ը 2011թ.-ին միջազգային կառոյցների եւ օտարերկրեայ խոշորագոյն բանկերի հետ համագործակցութեան ընդլայնման միջոցով նպատակ ունի յաճախորդներին առաջարկել ֆինանսաւորման եւ գործարքների հաստատման առաւել բարենպաստ պայմաններ: Տեղեկանք. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայութիւններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրէնների խորհրդի նախագահն է Ռուբէն Վարդանեանը, Տնօրինության նախագահ-Գլխաւոր տնօրէնը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է Ռուսաստանի Դաշնութեան ամենամեծ ներդրումային ընկերութիւններից մէկը` «Տրոյկա Դիալոգ» խումբը:
  -   Տնտեսութիւն