Ղարաբաղեան հարցով պէտք է մշակել մինիմալիստական սկզբունքով<br /> կողմերի միջեւ համաձայնեցուած կետերով փաստաթուղթ<br />


Ղարաբաղեան հարցով պէտք է մշակել մինիմալիստական սկզբունքով
կողմերի միջեւ համաձայնեցուած կետերով փաստաթուղթ

  • 11-02-2011 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման բանակցային գործընթացի շրջանակում անհրաժեշտ է մշակել որեւէ բազային փաստաթուղթ «մինիմալիստական սկզբունքով», որում նշուած կլինեն կողմերի միջեւ համաձայնեցուած կետերն ու դրոյթները: Փետրուարի 11-ի ասուլիսում այսպիսի տեսակէտ յայտնեց քաղաքագէտ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճիւղի տնօրէն Ալեքսանդր Մարկարովը: Այդ առումով նա կարեւորեց Աստրախանի հանդիպումից յետոյ զոհերի ու գերիների փոխանակման մասին ձեռք բերուած համաձայնութիւնը եւ կողմերի առաջարկները` դիպուկահարների ետքաշման ու ուժի չկիրառման մասին: «Չնայած մենք յիշում ենք, որ ադրբեջանական կողմը վերջին կէտի նկատմամբ ցուցաբերել է մերժողական վերաբերմունք»,- նկատեց քաղաքագէտը: Ա.Մարկարովը դրական է համարում, որ «գործընթացում առկայ է միջազգային ներգրաւուածութիւն, բանակցութիւնների որոշակի թեմա, եւ կարճաժամկէտ հեռանկարում կողմերն ունեն ցանկութիւն ու քաղաքական կամք` պահպանել այս բանակցային ֆորմատը, որն իր հերթին պէտք է բերի որոշակի արդիւնքի: Դրական է նաեւ այն, որ կողմերը գոնէ այս պահին չեն պատրաստւում ռազմական գործողութիւնների: Իսկ բացասական կողմն, ըստ քաղաքագետի, այն է որ «մենք այնքան էլ տեղեակ չենք բանակցութիւնների մանրամասներին»: Այդ մասին է, ըստ նրա, վկայում այն, որ ո'չ Երեւանում, ո'չ էլ Բաքւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պատասխանել լրագրողների հարցերին, չնայած նախատեսւում էր յայտարարութիւն` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից յետոյ:
  -   Քաղաքական