«Ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղարը դիմել է ՀՀ գլխաւոր դատախազին


«Ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղարը դիմել է ՀՀ գլխաւոր դատախազին

  • 11-02-2011 19:41:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղար Լարիսա Ալաւերդեանը Սեւանայ լճի հետ կապուած հիմնախնդիրներին վերաբերող նամակով դիմել է ՀՀ գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանին։ Դիմումում ասուած է. Յարգելի պարոն Գլխաւոր դատախազ, Ձեր ուշադրութիւնն եմ հրաւիրում Սեւանայ լճի հետ կապուած մի շարք հարցերի վրայ` ակնկալելով դատախազութեան համարժէք արձագանքը: Առաջին հարցը վերաբերում է Սեւանայ լճում արժէքաւոր ձկնատեսակների արդիւնաբերական պաշարների անհետացման փաստին: Եւ դա այն պայմաններում, երբ համաձայն ՀՀ կառավարութեան 2009թ. ծրագրով նախատեսուած միջոցառումների եւ առաջնային խնդիրների իրականացման մասին ՀՀ բնապահպանութեան նախարարութեան հաշուետուութեան, որը տեղադրուած է նախարարութեան կայքէջում` Սեւանայ լճի ջրի մակարդակը վերջին 8 տարիներին բարձրացել է 291սմ-ով, իսկ վերջին 6 տարիներին լիճ է բաց թողնուել 1.147.000 հատ իշխանի մանրաձուկ: Այդ յենքին Սեւանայ լիճ բաց թողնուած իշխանի մէկ միլիոնը գերազանցող թիւը կասկած է յարուցում, քանի որ լճում իշխանի քանակութեան վրայ այն, փաստացի, որեւէ դրական ազդեցութիւն չի ունեցել: Մեր կարծիքով` նման իրավիճակի համար չկայ որեւէ օբյեկտիւ պատճառ: Սեւանայ լճում ձկնապաշարների վերացման հիմնական պատճառը, մասնագէտների կարծիքով, այն է, որ ձկան որսը լճում որեւէ կերպ չի կարգաւորւում: Իսկ եթէ չկայ ձկնորսութեան յստակ կանոնակարգ, ապա չի կարող լինել եւ արդիւնաւէտ վերահսկողութիւն այդ կանոնակարգին հետեւելու հանդէպ: Ձկան որսի վերաբերեալ կանոնակարգի բացակայութեան մասին է խօսում ԱԺ պատգամաւոր Անահիտ Բախշեանի հարցմանը (ելից թիւ 1/22 1/11429` 25 հոկտեմբերի 2010թ.) ՀՀ բնապահպանութեան նախարարի տուած պատասխանը: Սեւանայ լճում ձկան որսի գործող կանոնակարգ պարունակող փաստաթուղթ տրամադրելու` պատգամաւորի խնդրանքին ի պատասխան, նախարարը յղում է կատարել ՀՀ կառավարութեան երկու որոշումներին (2002թ. օգոստոսի 22-ի N 1380-ն եւ 2004թ. ապրիլի 8-ի N 646-ն), որոնք չէն պարունակում Սեւանայ լճում ձկնորսութեան վերաբերեալ այնպիսի կոնկրէտ պահանջներ, ինչպիսիք էն ձկնորսութեան վայրերը, դրա թոյլատրուած եւ արգելուած որսորդական պարագաները, որսի սեզոնի սկզբի եւ աւարտի ժամկէտները, շաբաթուայ` ցանցերով որսը թոյլատրող օրերը, այն ձկնատեսակների ցանկը, որոնք թոյլատրուած է որսալ, դրանց որսի թոյլատրելի ծաւալները մէկ օրուայ ընթացքում եւ այլն: Նախարարը յղում է արել նաեւ “որսի ու որսորդական տնտեսութեան վարման մասին” ՀՀ օրէնքին, որն ընդհանրապէս որեւէ կապ չունի Սեւանայ լճում ձկնորսութեան հետ: Սեւանայ լճում ձկնորսութեան արդիւնաւէտ կարգաւորման բացակայութեան մասին էն վկայում նաեւ Զլմ-ներում հրապարակուած բազմաթիւ յօդուածները: Բացակայում է անգամ մանրաւանդակ ցանցերով ձկնորսութիւն իրականացնելու արգելքը, ինչի անհրաժեշտութիւնն ակնյայտ է եւ ինչն, ի դէպ, հեշտ է ստուգել: Մանրաւանդակ ցանցերով ձկան շուրջօրեայ զանգուածային որսը, որն այժմ առկայ է, հնարաւորութիւն չի տալիս ձկներին հասնելու սեռական հասունութեան տարիքի: Բացի դրանից, լճից արժէքաւոր ձկնատեսակների արդիւնաբերական պաշարների վերացման պատճառ է լճի աղտոտումը բուսական մնացորդներով, կոյուղաջրերով, գիւղատնտեսական գործունէութեան արգասիքներով: Համաձայն Բնապահպանութեան նախարարութեան կանոնադրութեան (կը կ. 7այ, 7բ, 8այ)` բոլոր այս հարցերը գտնւում էն նրա իրաւասութեան ներքոյ: Այսպիսով` լճից ձկների վերացման պատճառը, փաստօրէն, Բնապահպանութեան նախարարութեան, նրա պետական բնապահպանական տեսչութեան եւ “սեւան” պետական ոչ առեւտրային կազմակերպութեան անգործութիւնն է: Երկրորդ հարցը վերաբերում է Սեւանի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ տարածքների` բուսականութիւնից մաքրմանը: Մաքրման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարութիւնն ամէն տարի գումարներ է յատկացնում` հիմնուելով Բնապահպանութեան նախարարութեան ներկայացրած յայտի վրայ, սակայն Զլմ-ների հաղորդումների համաձայն` եւ դա հաստատում էն նաեւ մեր դիտարկումները, փաստացիօրէն ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներ չէն իրականացւում: Չնայած, համաձայն Բնապահպանութեան նախարարութեան վերոյիշեալ հաշուետուութեան, 2005թ. մաքրուել է 92 հեկտար, 2006թ.` 123 հա, 2007թ.` 95 հա, 2008թ.` 95 հա, 2009թ.` 600 հա տարածք: Այսպիսով` ստացւում է, որ վերջին 5 տարում մաքրուել է աւելի քան 1000 հեկտար ափամերձ տարածք: Համաձայն ՀՀ գլխաւոր դատախազութեան պաշտօնական կայքէջում հրապարակուած տեղեկատուութեան` 2010թ. սեպտեմբերի 2-ին Գլխաւոր դատախազութեան` պետական շահերի պաշտպանութեան վարչութիւնում քրէական գործ է յարուցուել Սեւանի ափամերձ տարածքների մաքրմամբ զբաղուող կազմակերպութիւնների նկատմամբ: 2006-2008թթ. Բնապահպանութեան նախարարութեան կողմից Սեւանի ափամերձ տարածքների մաքրման նպատակով յայտարարուած մրցոյթի յաղթողներ էին ճանաչուել “ուայդ Գեյթ”, “թրի Գրեն” եւ “գ.Էլոյեան եւ որդիներ” Սպը-ները: Ստուգումների ընթացքում պարզուել է, որ 2006-2008թթ. “ուայդ Գեյթ” Սպը-ի, իսկ 2009թ.-ին` “թրի Գրեն” եւ “գ.Էլոյեան եւ որդիներ” Սպը-ների կողմից կատարուած աշխատանքները չէն համապատասխանում նրանց հետ կնքուած պայմանագրերով ամրագրուած պահանջներին: Այդուհանդերձ` չկատարուած աշխատանքն ընդունուել եւ հաւաստուել է “սեւան” ազգային զբօսայգու եւ Բնապահպանութեան նախարարութեան աշխատակիցների կողմից: Քննութեան ընթացքում ձեռք բերուած փաստերի հիման վրայ գործեր էն յարուցուել ՀՀ ՔՕ մի շարք յօդուածներով (յօդ. 179, մաս 2, կէտ 3, մաս 3, կէտ 1, յօդ. 214, մաս 2, յօդ. 308 եւ 315, մաս 2): Գործն ուղարկուել է ՀՀ ոստիկանութեան Գլխաւոր քննչական վարչութիւն` հետաքննութեան անցկացման համար: Մենք ողջունում ենք այս քրէական գործերի յարուցումը, միաժամանակ փաստում, որ թե' Զլմ-ների հաղորդումները եւ թե' մեր դիտարկումները վկայում էն, որ մաքրման աշխատանքների իրականացման որեւէ տեսանելի նշաններ Սեւանայ լճի ափերի որեւէ հատուածում չկան նաեւ 2010թ.-ին: Երրորդ հարցը վերաբերում է Սեւանայ լճի ափամերձ տարածքներում գտնուող այն շէնք-շինութիւնների ապամոնտաժմանը, որոնք կառուցուած էն 1905 մետրից ցածր (մինչեւ 2008թ.-ը` 1908մ-ից): Համաձայն ՀՀ նախագահին առընթեր Սեւանայ լճի հիմնահարցերով զբաղուող յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսեանի` “նովոստի Արմէնիա” մամուլի կենտրոնում հրապարակած տեղեկութեան (տէս` “դելովոյ էքսպրես” ռուսալեզու թերթի 2010թ. թիւ 24-ը), Սեւանի ափամերձ տարածքներում ջրածածկ էն լինելու 1.697 շինութիւն եւ կառոյց, որոնցից պետական գրանցում ունէն միայն 481-ը, իսկ մնացած 1.216-ն ապօրինի էն: Մի շարք տարիների ընթացքում պետական իշխանութեան եւ տեղական ինքնակառավարման մարմինները, “սեւան” ազգային զբօսայգու տարածքի օգտագործման իրաւունքն իրացնող պետական կազմակերպութիւնները, որոնք ի պաշտօնէ պարտաւոր էին կանխել ապօրինի շինարարութիւնը` “չէին նկատում” լճի ափերին ընթացող զանգուածային շինաշխատանքները: ՀՀ կառավարութեան 2003թ. մայիսի 8-ի թիւ 613-ն որոշման 14-րդ կէտի համաձայն` ապօրինի շինարարութիւնը պարտաւոր էն կանխել, դադարեցնել եւ դրա հետեւանքները վերացնել համայնքների ղեկավարները, եթէ այդ տարածքները գտնւում էն նրանց իրաւասութեան ներքոյ: Համայնքների իրաւասութիւնից դուրս տարածքներում ապօրինի շինարարութեան առկայութեան դէպքում դրա կանխման, դադարեցման եւ հետեւանքների վերացման պարտականութիւնը, փաստացի, դրուած է Գեղարքունիքի մարզպետի վրայ: Բացի դրանից, ապօրինի շինարարութեան կանխման, դադարեցման եւ հետեւանքների վերացման պարտականութիւնը, փաստացի, դրուած է նաեւ ՀՀ բնապահպանութեան նախարարութեան եւ “սեւան” ազգային զբօսայգի” պետական ոչ առեւտրային կազմակերպութեան վրայ: Այստեղ ակնյայտօրէն երեւում էն համայնքների ղեկավարների, Գեղարքունիքի մարզպետի, “սեւան” ազգային զբօսայգու” ղեկավարի ու Բնապահպանութեան նախարարութեան պատասխանատու անձանց կոռուպցիոն գործունէութեան յատկանիշները: Նշուած անձինք առ այսօր շարունակում էն արհամարհել օրէնքի եւ ենթաօրէնսդրական ակտերի պահանջները, անգամ այն բանից յետոյ, երբ իրենց իրաւասութեան տակ գտնուող տարածքներում ապօրինի շինարարութեան վերաբերեալ փաստերը հանրութեան սեփականութիւնը դարձան: Ջրածածկման ենթակայ գօտում առկայ 481 շէնք-շինութիւնների թւում ակնյայտօրէն կան ապօրինի ճանապարհով օրինականացուածներ: Մասնաւորապէս այդ 481-ից 263-ը, որոնք կառուցուել էն վերջին տարիներին, պատկանում էն “լաւանդայ Սիթի” ընկերութեանը: Այս ընկերութեան կառուցած օբյեկտների պետական գրանցումը բաւականին կասկածելի է: Կարծում եմ` Գլխաւոր դատախազութիւնը պէտք է զբաղուի այս հարցով, քանզի այստեղ եւս նկատելի էն կոռուպցիոն երեւոյթների դրսեւորումներ պետական այն պաշտօնեաների կողմից, ովքեր կապ էն ունեցել նշուած կառոյցների պետական գրանցման հետ: Չէ որ 1908մ-ից (իսկ 2008թ.-ից` 1905մ-ից) ցածր շինարարութիւն իրականացնելու արգելքը մտցուել էր դեռեւս խորհրդային շրջանում` ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Ֆ.Սարգսեանի` 18.10.1978թ. թիւ 755 որոշմամբ: 2002թ. մայիսին ՀՀ կառավարութիւնը կրկնօրինակել էր այդ հրահանգը 12.05.2002թ.-ին ընդունուած իր թիւ 927 որոշմամբ: Սակայն 18.12.2008թ. թիւ 1563-ն որոշմամբ ՀՀ կառավարութիւնը փաստացի սկսեց անօրինական համարել բոլոր շինութիւններն ու կառոյցները, որոնք գտնւում էն 1905մ-ից ցածր` նախկին 1908մ-ի փոխարէն: Այսպիսով` յետին թուով “օրինականացուեցին” մի շարք շինութիւններ, որոնք մինչ այդ դասւում էին անօրինականների թուին: Ինչ վերաբերում է Սեւանի ափերին գտնուող եւ օրինականների թուին դասուող միւս կառոյցներին, ապա ՀՀ նախագահին առընթեր Սեւանայ լճի հիմնահարցերով զբաղուող յանձնաժողովի տուեալներով` 62 գոյքային միաւորումներից միայն 19-ը իրաւական հիմքեր ունէն պետութիւնից փոխհատուցում պահանջելու իրենց օբյեկտների ջրածածկման համար: Արդեօք դա չի՞ նշանակում, որ մնացած 43-ի պետական գրանցման հարցում ամէն ինչ չէ, որ օրինական է: Չորրորդ հարցն այն մասին է, որ ափամերձ տարածքների վարձակալների մեծամասնութիւնը բնակչութեանը զրկում է Սեւանի ափին անարգել հանգստանալու հնարաւորութիւնից` պահանջելով վճարել դրա դիմաց: Սրանով խախտւում է ՀՀ կառավարութեան 2004թ. մայիսի 13-ի թիւ 766-ն որոշումը, համաձայն որի վարձակալութեամբ ստացած լողափի գօտու տարածքների առնուազն 20%-ը վարձակալների կողմից պէտք է ազատ ու անհատոյց տրամադրուի լճի ափին հանգստանալ ցանկացողներին: Հինգերորդ հարցը վերաբերում է Սեւանի ափամերձ տարածքներում ծովի մակարդակի նկատմամբ նախկին 1908 մետրի փոխարէն սկսած 1905 մետրից շինարարութեան թոյլատրման հիմնաւորուածութեանը: Կառավարութեան այս կամայական որոշումը (18.12.2008թ., թիւ 1563-ն), որն ըստ երեւոյթին ընդունուած է Սեւանի ափերին օբյեկտների սեփականատէր հանդիսացող մի քանի օլիգարխի եւ բարձրաստիճան պաշտօնեաների մասնաւոր շահերի սպասարկման նկատառումներով, գիտականօրէն հիմնաւորուած չէ, քանի որ բացակայում է այս հարցով Սեւանայ լճի պահպանութեան փորձագիտական յանձնաժողովի եզրակացութիւնը: Մինչդեռ դա “սեւանայ լճի մասին” օրէնքի 19-րդ յօդուածի պահանջն է: Այս նոյն` Սեւանայ լճի պահպանութեան փորձագիտական յանձնաժողովի եզրակացութեան բացակայութեան պատճառով անօրինական է նաեւ կառավարութեան 14.09.2006թ. թիւ 1386-ն որոշումը, որը սահմանում է փրրաբաշ ալիքի առաւելագոյն բարձրութիւնը, ինչն էլ հիմք է հանդիսացել 1905մ նիշից վեր շինարարութեայ սկզբունքային թոյլատրման մասին կառավարութեան 18.12.2008թ. թիւ 1563-ն որոշման ընդունման համար: Խորհրդային ժամանակաշրջանում Սեւանայ լճի խորը գիտական հետազօտութիւնների հիման վրայ հայ գիտնականները եկել էին այն եզրակացութեան, որ լճի բնապահպանական հաւասարակշռութեան վերականգնման համար ջրի մակարդակը պէտք է բարձրացնել առնուազն մինչեւ 1903,5 մետրանոց նիշը: Այս թիւը օրէնսդրօրէն ամրագրուել էր: Սեւանի ափերին օբյեկտների շինարարութեան թոյլատուութիւնը տրւում էր սկսած 1908մ նիշից: Այդ որոշումը (թիւ 755` 18.10.1978թ.) ընդունուել էր ՀԽՍՀ նախարարների խորհրդի (կառավարութեան) կողմից` լճում ջրի մակարդակի յաւելեալ բարձրացման կարիք առաջանալու դէպքում դրա` եւս մի քանի մետր բարձրացման հնարաւորութիւնն ապահովելու նպատակով: Դա կարող էր տեղի ունենալ, եթէ չարդարացուէին գիտնականների կանխատեսումները Սեւանի ջրի անհրաժեշտ նուազագոյն մակարդակի վերաբերեալ, որը կ'ապահովէր նրա ինքնամաքրումը: Իր նոր` 18.12.2008թ. թիւ 1563-ն որոշմամբ կառավարութիւնը, փաստօրէն, ստանձնել է Սեւանի ափերին տեղակայուած օբյեկտների սեփականատէրերին փոխհատուցելու պարտաւորութիւն` լճում ջրի մակարդակը եւս մի քանի մետրօվ բարձրացնելու անհրաժեշտութիւն առաջանալու դէպքում: Մինչդեռ Սեւանի ջրի մակարդակը 1903,5 մետրից աւելի բարձրացնելու անհրաժեշտութիւնն արդէն այսօր է տեսանելի` նոր եւ անչափ էական գործօնի` աշխարհում կտրուկ գլոբալ տաքացման ի յայտ գալու կապակցութեամբ: Հիմնուելով վերոգրեալի վրայ` դիմում եմ Ձեզ ակնկալելով. 1. Ձեռնարկել համապատասխան միջոցներ ընդդէմ Բնապահպանութեան նախարարութեան, նրա բնապահպանական տեսչութեան եւ “սեւան” ազգային զբօսայգի” Պոակ-ի` Սեւանայ լճում արժէքաւոր ձկնատեսակների արդիւնաբերական պաշարների անհետացման փաստով, որը տեղի է ունեցել բնապահպանական օրէնսդրութեան եւ նշուած նախարարութեան կանոնադրութեան պահանջների չկատարման, անգործութեան եւ լճում ձկների արդիւնաբերական տեսակների քանակի վերականգնման նպատակով յատկացուած բիւջետային միջոցների անարդիւնաւէտ օգտագործման հետեւանքով: 2. Իրականացնել դատախազական ստուգումներ 2010թ.-ին Սեւանի ափամերձ տարածքները ծառերից ու թփուտներից մաքրելու աշխատանքներ իրականացրած կազմակերպութիւնների նկատմամբ` վերջիններիս հետ կնքուած պայմանագրերում առկայ պարտաւորութիւնների կատարման փաստի առնչութեամբ եւ պայմանագրային կէտերի չկատարում յայտնաբերելու դէպքում նրանց, ինչպէսեւ Բնապահպանութեան նախարարութեան` նրանց աշխատանքն ընդունած պաշտօնատար անձանց հանդէպ յարուցել քրէական գործեր: 3. Քրէական գործեր յարուցել համապատասխան պաշտօնատար անձանց հանդէպ, պետական իշխանութեան (մարզպետարանի, Բնապահպանութեան նախարարութեան), տեղական ինքնակառավարման մարմինների, “սեւան” ազգային զբօսայգի” պետական ոչ առեւտրային կազմակերպութեան կողմից` իրենց իրաւասութեան ներքոյ գտնուող տարածքներում 1905մ նիշից (ՀՀ կառավարութեան 2008թ. դեկտեմբերի 18-ի թիւ 1563-ն որոշման չեղեալ ճանաչելու դէպքում` 1908մ նիշից) ցածր ապօրինի շինարարութեան հանդէպ անգործութեան փաստով: 4. Իրականացնել դատախազական ստուգումներ` պարզելու համար Սեւանայ լճի ափամերձ տարածքներում ծովի մակարդակից 1905մ նիշից (իսկ կառավարութեան 2008թ. դեկտեմբերի 18-ի թիւ 1563-ն որոշումն անվաւեր ճանաչելու դէպքում` 1908մ նիշից) ցածր կառուցուած եւ օրինականների թուին դասուող բոլոր 481 շէնք-շինութիւնների պետական գրանցման օրինականութիւնը եւ օրինազանցութիւնների բացայայտման դէպքում յարուցել քրէական գործեր խախտումներ թոյլ տուած պաշտօնատար անձանց հանդէպ: 5. Իրականացնել դատախազական ստուգումներ վարձակալների կողմից քաղաքացիների` Սեւանայ լճի ափ ազատ ու անհատոյց մուտք ունենալու իրաւունքի ապահովման կապակցութեամբ եւ պատասխանատուութեան ենթարկել այն պաշտօնատար անձանց ու վարձակալներին, ովքեր թոյլ էն տուել օրէնքի խախտում, եթէ այդպիսին կը յայտնաբերուի: 6. Բողոքարկել ՀՀ կառավարութեան 2006թ. սեպտեմբերի 14-ի թիւ 1386-ն եւ 2008թ. դեկտեմբերի 18-ի թիւ 1563-ն որոշումները, որոնցով կառավարութիւնը խախտել է “սեւանայ լճի մասին” ՀՀ օրէնքի 19-րդ յօդուածը եւ փաստացի օրինականացրել մինչ այդ անօրինականների թուին դասուող, ծովի մակարդակից 1905-1908մմ միջակայքում կառուցուած օբյեկտները` որպէս հակաօրինական եւ պետութեանը մեծապէս նիւթական վնաս հասցնող: 11 փետրուարի 2011թ.
  -   Մամլո հաղորդագրություն