Դեսպանն առաջարկել է Երեւանում ունենալ Հնդկաստանի փողոց<br />


Դեսպանն առաջարկել է Երեւանում ունենալ Հնդկաստանի փողոց

  • 11-02-2011 17:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանի եւ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի փետրուարի 11-ի հանդիպմանը երկուստեք կարեւորվել է զբօսաշրջութեան զարգացման, ներդրումային եւ առողջապահութեան բնագաւառում համատեղ ծրագրերի իրականացումը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Կ.Կարապետեանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչուող բոլոր առաջարկութիւններին եւ նախաձեռնություններին: Նա դեսպանին ներկայացրել է բոլոր այն ուղղութիւնները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել: Աչալ Կումար Մալհոտրան պատրաստակամութիւն է յայտնել աջակցել եւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներում գործակցութեան եզրեր գտնել: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ Հնդկաստանում հայկական անուանումներով բազմաթիւ փողոցներ կան, դեսպանն առաջարկել է Երեւանում նույնպես ունենալ Հնդկաստանի փողոց: Կ.Կարապետեանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը կարձագանքի այս առաջարկին:
  -   Հասարակութիւն