«Ամերիան» հաջողութեամբ իրականացրեց Հայաստանի վերականգնուող<br /> էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտների կառոյցների<br /> աջակցման ծրագիրը<br />


«Ամերիան» հաջողութեամբ իրականացրեց Հայաստանի վերականգնուող
էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտների կառոյցների
աջակցման ծրագիրը

  • 11-02-2011 16:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանի վերականգնուող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) պատուէրով հաջողութեամբ իրականացրեց նոր ստեղծւող էներգետիկայի ոլորտում մասնագիտացուած ՈՒՎԿ գործարար ծրագրի մշակումը եւ հիմնադիր փաստաթղթերի կազմումը, Հիմնադրամի ռազմավարական ծրագրի, հնգամեայ գործարար ծրագրի, ներքին գործառնական ձեռնարկի մշակումը, ինչպէս նաեւ աշխատակիցների կատարողականի գնահատման համակարգի ներդնումը: ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին «Ամերիայի» մամլոյ ծառայութիւնից, ծրագիրն իրենից ներկայացնում է բազմակողմանի եւ համալիր միջոցառումների ամբողջութիւն, մասնաւորապէս` իրաւական դաշտի ուսումնասիրութիւն, նորմատիվ փաստաթղթերի մշակում եւ նախապատրաստում, ներքին կանոնակարգերի, ուղեցոյցների, հրահանգների եւ այլ փաստաթղթերի մշակում, բիզնես գործընթացների եւ դրանց նկարագրությունների, մարդկային ռեսուրսների կառավարման համար կիրառուող փաստաթղթերի, ռազմավարական փաստաթղթի, գործարար միջնաժամկէտ ծրագրի մշակում: Ծրագիրը ներառել է երեք հիմնական ուղղութիւն` քաղաքականութեան խորհրդատւութիւն, գործարար խորհրդատւութիւն, ինստիտուցիոնալ զարգացման օժանդակություն: Ծրագրի շրջանակներում ստացուած արդիւնքներն ամփոփուեցին հիմնադրամի ողջ անձնակազմի հետ: Դրանք քննարկելու նպատակով փետրուարի 4-5-ին Հայաստանի վերականգնուող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը «Ամերիա» ՓԲԸ-ի մասնագէտների հետ համատեղ կազմակերպեց արտագնայ հանդիպում, որի ընթացքում «Ամերիայի» Կառավարման խորհրդատուական ծառայութեան մասնագէտների կողմից մանրամասն ներկայացուեցին կատարուված աշխատանքները, քննարկվեցին ռազմավարութեան հիմնական դրոյթները, դրանցից բխող հնգամեայ գործարար ծրագիրը, ներքին կանոնակարգերը, ինչպէս նաեւ աշխատակիցների կատարողականի գնահատման համակարգի սկզբունքները: Հանդիպման ընթացքում հիմնադրամի տնօրէն Թամարա Բաբայեանն արձանագրեց, որ ստացուած արդիւնքները գոհացուցիչ են, իսկ դրանց արդիւնաւէտ կիրառման դէպքում կշահի ինչպէս Հիմնադրամը, այնպէս էլ նորաստեղծ ունիվերսալ վարկային կազմակերպութիւնը:
  -   Տնտեսութիւն