Հայաստանի նկարիչների միութիւնում բացուել է «ART EXPO-2011»<br /> արուեստների ցուցահանդէսը<br />


Հայաստանի նկարիչների միութիւնում բացուել է «ART EXPO-2011»
արուեստների ցուցահանդէսը

  • 11-02-2011 15:56:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 11-ին Հայաստանի նկարիչների միութիւնում բացուել է «ART EXPO-2011» արուեստների ցուցահանդէսը, որը ՀՀ Մշակոյթի նախարարութիւն նախաձեռնութեամբ արդէն երրորդ տարին անընդմէջ կազմակերպում է «Էքսպոմեդիա» կենտրոնը: Ցուցահանդէսի բացմանը ներկայ է գտնուել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Նա շրջել է արուեստի տարբեր ոլորտներ ներկայացնող մօտ հինգ տասնեակ պետական եւ հասարակական մշակոյթային կազմակերպութիւնների` թանգարանների, ցուցասրահների, թատերական, համերգային կազմակերպութիւնների, փառատոների տաղավարներում, ծանօթացել 2010թ.-ին մշակոյթի ոլորտում նրանց իրականացրած աշխատանքներին ու ձեռքբերումներին, ինչպէս նաեւ նոր նախագծերին: «ART EXPO-2011» ցուցահանդեսին ներկայացուել են նաեւ պատմամշակութային եւ ոչ նիւթական մշակոյթային ժառանգութիւնը, կինոարվեստը, մշակոյթային կրթութիւնը, հոբելյանների առիթով ստեղծուած հրատարակութիւնները, ալբոմները, խտասկավառակները: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, Ս.Սարգսեանը այցելել է ցուցահանդէսի շնորհանդեսային սրահ եւս, որտեղ մշակոյթային կազմակերպութիւնները հանդէս կգան ֆիլմերի ցուցադրություններով, տարաբնոյթ կրթական ծրագրերով, դասախօսութիւններով եւ շնորհանդեսներով:
  -   Մշակոյթ