Թէ' ՀՀԿ-ն, թէ' ԲՀԿ-ն ընդամէնը պայքարում են տնտեսական<br /> ռեսուրսներին տիրանալու համար,- ասում է Աշոտ Մանուչարեանը<br />


Թէ' ՀՀԿ-ն, թէ' ԲՀԿ-ն ընդամէնը պայքարում են տնտեսական
ռեսուրսներին տիրանալու համար,- ասում է Աշոտ Մանուչարեանը

  • 10-02-2011 18:28:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Բարգաւաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցութիւնների միջեւ առկայ հակասութիւնները ընդամէնը պայքար է Հայաստանում տնտեսական ռեսուրսներին տիրանալու համար: Յայտարարելով այս մասին փետրուարի 10-ի ասուլիսում, նախկին «Ղարաբաղ» կոմիտէի անդամ Աշոտ Մանուչարեանը միաժամանակ նշել է, որ երկրի վերափոխման տեսակետից դա Հայաստանի համար որեւէ էական նշանակութիւն չունի, քանի որ թէ' ՀՀԿ-ն, թէ' ԲՀԿ-ն ոչ թէ ցանկանում են իրավիճակը փոխել, այլ քաղաքական տերմինոլոգիան կիրառում են ընդամէնը տնտեսական լծակների համար պայքարում: Ա.Մանուչարեանը գտնում է, որ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունը կարող է ազդել ընդհանուր իրավիճակի վրայ եւ նպաստել մարդկանց այն խմբերին, որոնք այսօր իսկապէս մտածում են Հայաստանում արժէքային լուրջ փոփոխութիւնների մասին: Ըստ նրա, ի վերջոյ այդ ամէնը կարող է նաեւ ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում շատ մարդկանց ստիպել փոխել մտածողութիւնը եւ Հայաստանի ապագան այլ կերպ պատկերացնել:
  -   Քաղաքական