Սերժ Սարգսեանը շնորհաւորել է ակադեմիկոս Եուրի Սարգսեանին`
ծննդեան 70-ամեակի առթիւ
09-02-2011 20:14:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսեանը փետրուարի 9-ին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ ԳԱԱ
ակադեմիկոս, Միջազգային ինժեներական ակադեմիայի անդամ, Հայաստանի
պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր, պատուաւոր
պրոֆեսոր, կրթութեան եւ գիտութեան բնագաւառում ակնառու
գործունէութեան համար պետական բարձր պարգեւների` «Անանիա
Շիրակացու» մեդալի եւ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանի արժանացած
Եուրի Սարգսեյանի հետ:
Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան,
Ս.Սարգսեանը շնորհաւորել է վաստակաշատ գիտնականին` ծննդեան
70-ամեակի առթիւ, մաղթել նրան առողջութիւն եւ յաջողութիւններ: