Երեւանում պէտք է ձեւաւորուվի մշակոյթային դաստիրակությանը<br /> նպաստող միջավայր<br />


Երեւանում պէտք է ձեւաւորուվի մշակոյթային դաստիրակությանը
նպաստող միջավայր

  • 09-02-2011 19:44:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանի եւ ստեղծագործական միութիւնների նախագահների խորհրդի անդամները փետրուարի 9-ի հանդիպմանը քննարկել են մայրաքաղաքի մշակոյթային կեանքի աշխուժացմանն ուղղուած հարցեր: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, առաջարկութիւններն են ներակայացվել թատրոնի, կինեմատոգրաֆիայի, ճարտարապետութեան, երաժշտութեան եւ գրականութեան ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման մասով: Կարեւորելով մշակոյթային դաստիրակությանը նպաստող միջավայրի ձեւաւորմանը միտուած նախաձեռնութիւնները, Կ.Կարապետեանը հստակեցրել է աշակերտ-մշակոյթային օջախներ կապն ամրապնդելու նպատակով Երեւանի դպրոցներում այսուհետ ներդրուելիք աբոնեմենտային համակարգի որոշ մանրամասներ: Այս համատեքստում քաղաքապետն առանձնացրել է նաեւ սոցիալական կինոթատրոնների ստեղծումը, որտեղ անվճար կցուցադրուեն միայն հայրենասիրական, ճանաչողական ֆիլմեր:
  -   Մշակոյթ