Չորեքշաբթի կայանալիք «Ինտեր» - «Ռոմա» գաւաթային կիսաեզրափակիչը, միլանեան ակումբի աւագ Խաւիեր Ձանետտիի համար 1000-րդ հանդիպումը կը լինի կարիերայի ընթացքում:
Ակումբային մակարդակով արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը հասցրել է անցկացնել 847 հանդիպում, որոնցից 748-ը հէնց «Ինտերում»: Ազգային հաւաքականների տարբեր տարիքային թիմերում Ձանետտին մասնակցել է 152 հանդիպման:
Յաւելենք, որ իրենց կարիերայի ընթացքում 1000-ից աւել խաղ են անցկացրել նաեւ Պիտեր Շիլտօնը, Ռեյ Կլեմենսը, Պետ Ջենինգսը, Ալան Բոլլը, Դաւիդ Սիմենը, Պաուլոյ Մալդինին, Անդոնի Սուբիզարետան, Ռոբերտոյ Կառլոսը եւ Տոմի Յատկինսոնը: