Ֆրանսիայում նշանակուել են նախագահական եւ պառլամենտական ընտրութեան օրերը
11-05-2011 17:18:43 | | Միջազգային
Ինչպէս այսօր յայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզիի ներկայացուցիչը` նախագահական ընտրութիւնների քուէարկումները տեղի կ'ունենան 2012 թ-ի ապրիլի 12 -ին: Եթէ թեկնածուներից ոչ ոք չհաւաքի 50%-ից աւել ձայն, ապա երկրորդ փուլը տեղի կ'ունենայ մայիսի 6-ին:
Ենթադրւում է, որ Սարկոզին թեկնածութիւն կ'առաջադրի երկրորդ անգամ եւ ըստ հարցումների նրա համար աւելի վտանգաւոր հակառակորդ կարող են լինել Սոցիալիստական կուսակցութեան եւ Ուլտրաաջ Ազգային ճակատի ներկայացուցիչները:
Յաջորդ տարուայ յունիսի 10-ից 17-ը երկու փուլով տեղի կ'ունենան Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային ժողովի ընտրութիւնները: