Մադրիդի «Ռէալի» յարձակուողական ոճի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, Իսպանիայի առաջնութեան 36-րդ տուրում «Խետաֆէի» հետ կայացած հանդիպման ժամանակ դառնալով հեթ-տրիկի հեղինակ, իր գոլերի թիւն այս մրցաշրջանում հասցրել է 49-ի եւ ակումբային նոր ռեկորդ է սահմանել:
Պորտուգալացին այս ցուցանիշով առաջ է անցել մադրիդեան թիմի լեգենդ Ֆերենց Պուշկաշից, ով 1959/60 թուականներին աչքի է ընկել 47 անգամ: Հուգոյ Սանչեսը եւ Ալֆրեդոյ Դի Ստեֆանոն զբաղեցնում են 3-րդ տեղը 43-ական գնդակներով:
Յաւելենք, որ Կրիշտիանուն այս մրցաշրջանում 36 անգամ աչքի է ընկել Լա Լիգայում, 6` Չեմպիոնների Լիգայի խաղարկութիւնում եւ 7` Copa Del Rey-ում ունեցած մրցելոյթների ժամանակ: