Ինչպէս յայտնում է Mirrorfootball-ը, կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխաւոր մարզիչ Ֆրանկ Ռեյկարդը նոր մրցաշրջանում հնարաւոր է ստանձնի անգլիական «Ասթոն Վիլայի» գլխաւոր մարզչի պարտականութիւնները: Այս պաշտօնում Ռայկարդը կը փոխարինի Ժերար Ուլյէին, ով վերջերս սրտի հետ կապուած խնդրիների պատճառով ժամանակաւորապէս հեռացել է մրցասպարէզից եւ հնարաւոր է այլեւս չվերադառնայ:
Յիշեցնենք, որ հոլանդացին «կապտա-նռնագոյնների» հետ աշխատել է աւելի քան 5 տարի՝ այդ ընթացքում նրանց հետ նուաճելով Իսպանիայի եւ Չեմպիոնների Լիգայի չեմպիոնի կոչումները: