Իրաքի վարչապետը կը քննարկի Ամն- զօրքը Իրաքում աւելի երկար մնալու պայմանները
11-05-2011 16:47:41 | | Միջազգային
Իրաքի վարչապետ Իրաքայ Նուրի ալ- Մալիկին երկրի առաջատար քաղաքական ուժերի հետ կը քննարկի Ամն-ի զօրքերի Իրաքում մնալու ժամկէտի երկարաձգման հնարաւորութեան հարցը:
Ալ- Մալիքին չորեքշաբթի օրը յայտնել է լրագրողներին, որ մինչեւ մայիսի վերջ քննարկումներ կ'անցկացնի երկրի բոլոր հիմնական կուսակցութիւնների հետ` ամերիկեան զօրքի մնալու պայմանների վերաբերեալ:
Հիմա Իրաքում կայ մօտ 46.000 ամերիկեան զինուոր, որոնց դուրսբերումը երկրից պէտք է սկսուի դեկտեմբեր ամսին:
Իրաքի քրդերի եւ սուննիների ներկայացուցիչները յայտարարում են, որ անվտանգութեան նկատառումներով ամերիկացիների մնալը երկրում պէտք է երկարացնել, իսկ շիաները կտրականապէս դէմ են դրան, - փոխանցում է svobodanews.ru-ն: