Յովիկ Աբրահամեան. Հայաստանում որեւէ սոցիալական լարուածութիւն չկայ


Յովիկ Աբրահամեան. Հայաստանում որեւէ սոցիալական լարուածութիւն չկայ

  • 07-02-2011 20:56:42   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Այսօրուայ կոալիցիոն կառավարութիւնը ամէն ինչ անում եւ պէտք է աւելի կազմակերպուած անի, որպէսզի այսօր առկայ եւ սոցիալական, եւ տնտեսական խնդիրները շատ կազմակերպուած, համերաշխ ու հանդուրժող ձեւով յաղթահարենք»,-փետրուարի 7-ին խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը: Նրա կարծիքով, Եգիպտոսում եւ Թունիսում առկայ լարուածութեան ալիքը Հայաստան չի տեղափոխուի: «Էս գտնում եմ, որ որեւէ սոցիալական լարուածութիւն չկայ, ուղղակի կայ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ, եւ մեր կառավարութիւնը, Ազգային ժողովը, կոալիցիոն ուժերը` Հանրապետութեան նախագահի գլխաւորութեամբ, ամէն ինչ անում էն մեղմելու այդ խնդիրները: Կարող եմ ասել, որ այս երկու-երէք տարիների ընթացքում ոչ մի սոցիալական ծրագիր չի կրճատուել»,-ասաց նա:
  -   Հասարակութիւն