Դատարանի որոշմամբ, «Հայկական Ժամանակ»-ը 2 միլիոն 44 հազարական դրամ պետք է վճարի Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին եւ Լեւոն Սարգսյանին


Դատարանի որոշմամբ, «Հայկական Ժամանակ»-ը 2 միլիոն 44 հազարական դրամ պետք է վճարի Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին եւ Լեւոն Սարգսյանին

  • 07-02-2011 20:18:18   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ Տապան։ Երեւանի Կենտրոն եւ Նոր-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանը փետրուարի 7-ին բաւարարել է գործարարներ, ԱԺ պատգամաւորներ Ռուբեն Հայրապետեանի, Սամուէլ Ալեքսանեանի եւ Լեւոն Սարգսեանի հայցն ընդդէմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի։ Դատարանի վճռով «ՀԺ»-ն գործարարներին պէտք է վճարի 2 միլիոն 44 հազարական դրամ։ Գործարարները հայցադիմումով պահանջում էին իրենց պատիւն ու արժանապատուութեանը հասցուած վնասի համար ընդհանուր առմամբ 7,5 մլն դրամի փոխհատուցում (իւրաքանչիւրը երկուսուկէս մլն դրամ, որից 2-ական մլն-ը որպէս վնասի փոխհատուցում, իսկ 500 հազարական դրամը՝ դատական ծախսերի դիմաց)։ Դատարանը թերթին պարտաւորեցրել է նաեւ վճռի օրինական ուժի մէջ մտնելուց յետոյ մէկ շաբաթուայ ընթացքում տպագրել հերքում։ Յիշեցնենք, որ ըստ թերթում տպագրուած յօդուածի, Ռուսաստանի իրաւապահները կազմել եւ «Մոսկուայի Միաբանութիւն» հայկական ակումբի ղեկավար Սմբատ Կ'արախանեանի հետ քննարկել են քրէական գործով անցնող հայաստանեան պաշտօնեաների եւ գործարարների մի ցուցակ, որտեղ նշուած են եղել նաեւ յիշեալ երեք գործարարների անունները: Թերթը բողոքարկելու է վճիռը վերաքննիչ դատարան։
  -   Հասարակութիւն