Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը ծանօթացել է գործող շուկաներում առեւտրականներին առաջարկուող պայմաններին:<br /> <br />


Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը ծանօթացել է գործող շուկաներում առեւտրականներին առաջարկուող պայմաններին:

  • 05-02-2011 20:39:07   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ Տապան։ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարօն Մարգարեանը աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքի մի շարք շուկաներում` ծանօթանալու բացօթեայ ապօրինի առեւտրի արգելման եւ կանխարգելմանն ուղղուած միջոցառումների ընթացքին, ինչպէս նաեւ գործող շուկաներում առեւտրականներին առաջարկուող պայմաններին: Այս մասին յայտեցին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վրչութիւնից: Յիշեցնենք, որ մայրաքաղաքի շուրջ 30 շուկաների ղեկավարների հետ անցած շաբաթ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ բացօթեայ առեւտրով զբաղուողներին աշխատատեղերով ապահովելու յստակ խնդիր էր դրուել: Միաժամանակ յանձնարարուել էր պատշաճ տեսքի բերել շուկաների տարածքները: Քաղաքապետի առաջին տեղակալը յանձնարարեց ամենօրեայ խիստ եւ հետեւողական վերահսկողութիւն սահմանել շուկաներում սանիտարահիգենիկ պայմանների նկատմամբ: Ընդհանուր առմամբ գոհունակութիւն յայտնելով շուկաներում առկայ պայմաններից, նոր տեղափոխուած առեւտրականները Տարօն Մարգարեանին, այնուամենայնիւ, իրենց որոշակի դժգոութիւնը յայտնեցին շուկայ այցելողների քանակի հետ կապուած` կարծիք յայտնելով, որ դա, թերեւս, շուկաների տեղերի մասին քաղաքացիների անտեղեակութեան հետեւանք է: Քաղաքապետի առաջին տեղակալը հէնց տեղում յանձնարարեց շուկաների տնօրէններին կարճ ժամկէտում բնակչութեան համար տեսանելի, ակնառու գովազդային եւ ուղղորդող վահանակներ տեղադրել: Շուկայ նոր տեղափոխուածներից քաղաքապետի առաջին տեղակալը հետաքրքրուեց նաեւ տեղի համար գանձուող վարձավճարների մասին, ինչին ի պատասխան վերջինները փաստեցին, որ շուկաների տնօրինութեան հետ փոխադարձ համաձայնութեամբ, սկզբնական շրջանում իրենցից վարձավճար չի գանձւում: Նշենք նաեւ, որ թէեւ նախկինում ապօրինի առեւտրով զբաղուող զգալի թուով առեւտրականներ արդէն տեղափոխուել եւ շուկաների տարածքում են իրականացնում իրենց գործունէութիւնը, այդուհանդերձ շուկաներում դեռ բազմաթիւ դատարկ վաճառատեղեր կան: Յիշեցնենք, որ, քաղաքապետի յանձնարարութեամբ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ շուկաների տնօրէնները վստահեցրել էին, որ աւելի քան 3000 վաճառատեղեր կարող են ապահովել: Տարօն Մարգարեանը մէկ անգամ եւս ընգծեց, ապօրինի առեւտրի դէմ պայքարի հարցում քաղաքապետարանը վճռական է եւ գործընթացը շարունակական է լինելու. «Տեղերը բաւական շատ են, իսկ եթէ պաանջարկ լինի` այն նոյնպէս կը բաւարարուի, նոր մինի շուկաներ կը կազմակերպուեն»,– նշեց քաղաքապետի առաջին տեղակալը: Շրջայցի ընթացքում Տարօն Մարգարեանը խիստ յանձնարարական տուեց նաեւ շուկաների եւ դրանց մերձակայ տարածքների սառցաշերտերը վերացնելու վերաբերեալ:
  -   Հասարակութիւն