Իտալիայի դեսպանը առանձնայատուկ ջերմ վերաբերմունք ունի<br /> Հայաստանի նկատմամբ<br />


Իտալիայի դեսպանը առանձնայատուկ ջերմ վերաբերմունք ունի
Հայաստանի նկատմամբ

  • 04-02-2011 20:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանը եւ ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Բրունօ Սկապինիի փետրուարի 4-ի հանդիպմանը քննարկուել են Երեւանի եւ Իտալիայի քաղաքների միջեւ համագործակցութեան հնարաւոր ուղիների ակտիւացման հարցերը: Դեսպանը յայտնել է, որ առանձնայատուկ ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ եւ սիրով է իրականացնում իր դիւանագիտական առաքելութիւնը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան, իր հերթին Կ.Կարապետեանը նշել է, որ հայ եւ իտալացի ժողովուրդների միջեւ նմանութիւններ շատ կան` ինչպէս մշակոյթային աւանդոյթների, այնպէս էլ ջերմ ու սիրալիր վերաբերմունքի առումով: Համագործակցութիւնն է'լ աւելի նպատակային դարձնելու համար երկուստեք կարեւորվել է Երեւանի քույր քաղաք հռչակուած իտալական Կարարայի հետ յարաբերութիւնների ակտիւացումը: «Մենք փորձելու ենք որոշակի որակ եւ գործնական հագեցվածություն հաղորդել երկկողմ համագործակցութեանը, ինչը թոյլ կտայ օգտակար լինել մէկը միւսին»,- նշել է քաղաքապետը: Կ.Կարապետեանն ընդգծել է, որ փորձի փոխանակման տեսանկիւնից շատ կարեւոր է նաեւ իտալացի ճարտարապետների եւ դիզայներների մասնակցութիւնը քաղաքապետարանի նոր նախաձեռնություններին:
  -   Հասարակութիւն