FIDH-ն կոչ է անում իրականացնել Լեւոն Գուլեանի մահուան հանգամանքների նոր քննութիւն


FIDH-ն կոչ է անում իրականացնել Լեւոն Գուլեանի մահուան հանգամանքների նոր քննութիւն

  • 11-05-2011 15:20:43   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
 Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) եւ կազմակերպութեան անդամ Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտը կոչ են անում իրականացնել ՀՀ քաղաքացի Լեւոն Գուլեանի մահուան հանգամանքների նոր, անկախ եւ անկողմնակալ քննութիւն եւ պատասխանատուութեան ենթարկել մեղաւորներին։ Այս մասին նշւում է Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենի ուղերձում։ Միջազգային կազմակերպութեան նախագահը արձանագրում է, որ, ըստ ընտանիքի անդամների հաղորդման, Լեւոն Գուլեանը մահացել է ոստիկանութիւնում խոշտանգումների ու վատ վերաբերմունքի հետեւանքով։ Դէպքից ճիշտ 4 տարի անց գործը չի բացայայտուել, երբեւիցէ դատարանում չի քննուել, պատասխանատուութեան չեն ենթարկուել խոշտանգումների ենթարկած անձինք։ «Անշուշտ, այս դէպքը Հայաստանում եզակի չէ, եւ այդ իսկ պատճառով Լեւոն Գուլեանի գործի քննութիւնը եւ դաժան վերաբերմունքի բացայայտումն ունի սկզբունքային նշանակութիւն»,- նշում է Սուեր Բելասենը, յիշեցնելով, որ Հայաստանը ստորագրել է Խոշտանգումների կանխարգելման եւրոպական կ'ոնուենցիան եւ Մակ-ի Խոշտանգումների ու այլ դաժան, անմարդկային կամ արժանապատուութիւնը նուաստացնող վերաբերմունքի դէմ կոնուենցիան։
  -   Մարդու իրաւունքներ