Սլովակեան գործարարները շարունակում են ներդրումները<br /> Սիւնիքի մարզում եւ Արցախում<br />


Սլովակեան գործարարները շարունակում են ներդրումները
Սիւնիքի մարզում եւ Արցախում

  • 04-02-2011 17:28:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սլովակեան գործարարները Հայաստանի Սիւնիքի մարզում եւ Արցախում իրականացնում են ծրագրեր էներգետիկայի եւ բնակարանաշինութեան ոլորտներում: Ինչպէս փետրուարի 4-ի ասուլիսում նշեց Եւրոպայի հայկական միութիւնների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորեանը, մասնաւորապէս, Սյունիքում եւ Վայոց Ձորի մարզերում նախատեսւում է կառուցել 9 հէկ-եր` 20 մգվտ ընդհանուր հզորութեամբ: Շինարարութիւնը մասամբ ֆինանսաւորւում է սեփականատեր, «Եւրօ էներգո հոլդինգ» եւ «Չեխսկի դվոր» ընկերութիւնների ղեկավար Սենիկ Ջուլհակյանի կողմից: Մնացած խոշոր մասի ֆինանսավորումը կիրականացուի Սլովակիայի էքսպորտի եւ իմպորտի բանկի երաշխավորությամբ` 10 տարի ժամկէտով եւ մօտ 5 տոկոս տոկոսադրույքով տրամադրուած գումարի հաշուին: Ընդհանուր առմամբ, Ա.Գրիգորեանի գնահատմամբ, Սյունիքում էներգետիկ ծրագրի իրականացման համար կներդրուի 15-20 մլն եւրօ: Իսկ Արցախում նախատեսուած 15 հէկ-երից 3-ն արդէն կառուցուել են: Ըստ Ա.Գրիգորեանի, երկու մլն եւրօ կներդրուի Արցախում կամ Սյունիքում բնակարանաշինութեան էլեմենտների գործարան կառուցելու համար: Տնտեսական հաշուարկները թոյլ կտան ճշտել, թէ որտեղ է աւելի նպատակահարմար կառուցել Սիւնիքի եւ Արցախի շինարարական կարիքները հոգացող գործարանը: Սլովակեան ABB ընկերութեան վաճառքի գծով կառավարիչ Միրոսլավ Լայնցը ի պատասխան լրագրողներից մէկի հարցի հաւաստիացրեց, որ էներգետիկ եւ էլեկտրական սարքավորումների արտադրութեան համաշխարհային առաջատար հանդիսացող ընկերութեան առաջին խնդիրը տեխնոլոգիաների կիրառման էկոլոգիական պահանջների ճշգրիտ կատարումն է` արեւմտաեվրոպական չափանիշներով:
  -   Տնտեսութիւն