Յունուարի 31-ից փետրուարի 4-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 68.5 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 71.4 մլն ԱՄՆ դոլար


Յունուարի 31-ից փետրուարի 4-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 68.5 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 71.4 մլն ԱՄՆ դոլար

  • 04-02-2011 17:06:24   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունուարի 31-ից փետրուարի 4-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 68 մլն 473 հազար 429 ԱՄՆ դոլար` 363.36 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 71 մլն 372 հազար 671 ԱՄՆ դոլար` 364.77 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 3 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 364.1դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 17 մլն 450 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 364.7 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Յունուարի 24-ից 30-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 18.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 49.4 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն