Սուդանի օրինակը փաստում է, որ ազգերի ինքնորոշման իրաւունքը չի կարող ստորադասուել միջազգային իրաւունքի այլ նորմերին


Սուդանի օրինակը փաստում է, որ ազգերի ինքնորոշման իրաւունքը չի կարող ստորադասուել միջազգային իրաւունքի այլ նորմերին

  • 04-02-2011 14:53:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսեանի հարցազրոյցը «Ազգ» օրաթերթին - Վերջին ամսուայ ընթացքում Մերձաւոր Արեւելքում տեղի էն ունենում լրջագոյն իրադարձութիւններ, որոնք կարող էն ազդեցութիւն ունենալ ինչպէս Հայաստանի, այնպէս էլ ողջ աշխարհի համար: Նախ« Սուդանը, որտեղ յունուարին տեղի ունեցաւ հանրաքուէ, որը պէտք է որոշէր երկրի ճակատագիրը. մնալու՞ է միասնական, թէ Հարաւային Սուդանը, դէ իւրէ անջատուելով Հիւսիսային Սուդանից, ստեղծելու է նոր, անկախ եւ ինքնիշխան պետութիւն: - Հարաւային Սուդանի հանրաքուէին կամ, աւելի ստոյգ, երկրի հիւսիսի եւ հարաւի միջեւ 2005թ. ձեռք բերուած ,համապարփակ խաղաղութեանէ համաձայնագրին նախորդել էին 22-ամեայ ռազմական բախումները: Յունուարի 9-15-ը Սուդանի իշխանութիւնները նախաձեռնեցին հանրաքուէի իրականացումը, որի մասին պայմանաւորուածութիւնը կայացել էր 2005թ. յունուարին Սուդանի կառավարութեան եւ Սուդանի ազգային-ազատագրական շարժում/Սուդանի ազգային-ազատագրական բանակի միջեւ ստորագրուած ,համապարփակ խաղաղութեանէ համաձայնագրի դրոյթներով: Այն նախատեսում էր համաձայնագրի ստորագրումից 6 տարի յետոյ Հարաւային Սուդանում իրականացնել հանրաքուէ: Համաձայնագրով սահմանուած վեցամեայ անցումային շրջանը նախատեսուած էր ,սուդանի միասնականութիւնը հարաւի համար գրաւիչ դարձնելուէ նպատակով: Բուն հանրաքուէն իրականացնելու համար 2009թ. դեկտեմբերին ստորագրուեց մէկ այլ փաստաթուղթ, որով կողմերը սահմանում էին չափանիշներ հանրաքուէին մասնակցելու իրաւունք ունեցողների համար: Հանրաքուէի պաշտօնական արդիւնքները յայտարարուելու էն փետրուարի 14-ին: Այս պահին Հարաւային Սուդանում մշակուել է քուէաթերթիկների գրեթէ 99%-ը, եւ արդիւնքների ընդհանուր պատկերն արդէն իսկ պարզ է: Նախնական տուեալներով անջատուելու օգտին քուէարկել է մասնակիցների 98,8%: Այսինքն, վստահաբար կարելի է ասել, որ միջազգային հանրութիւնը շուտով կը համալրուի նոր սուբյեկտով, Հարաւային Սուդանի անկախութեան հռչակումը նախատեսուած է 2011թ. յուլիսին: Ինչ վերաբերում է Հարաւային Սուդանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ զուգահեռներին, ապա պէտք է նշել, որ Հայաստանի իշխանութիւնները բազմիցս յայտարարել էն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը տարբերւում է այլ հակամարտութիւններից: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդէն իսկ կատարել է իր ընտրութիւնը եւ 1991թ. յայտարարել է իր անկախութիւնը: Ուշագրաւ է, որ Սուդանի իշխանութիւնները սկզբից եւեթ յայտարարեցին, որ կընդունէն հանրաքուէի ամէն մի արդիւնք եւ ջանքեր կը գործադրեն դրա կատարման ուղղութեամբ: Հարաւային Սուդանի օրինակը մէկ անգամ եւս փաստում է, որ ազգերի ինքնորոշման իրաւունքը չի կարող ստորադասուել միջազգային իրաւունքի այլ նորմերին, աւելին, վերջին տարիներին մենք ականատէս ենք հէնց ազգերի ինքնորոշման իրաւունքի հիման վրայ պետութիւնների ստեղծմանը: Սա ընդունում է Սուդանի իշխանութիւնը, ընդունում է միջազգային հանրութիւնը եւ պէտք է ընդունի նաեւ Ադրբեջանը: - Ալժիրում« աւելի մեղմ, Թունիսում« աւելի զօրեղ, տեղի ունեցան ժողովրդական ընդվզումներ, որոնք Թունիսի երկարամեայ նախագահ Բէն Ալիի եւ նրա կառավարութեան համար աւարտուեցին պաշտօնաթողութեամբ, եւ նախագահը ստիպուած եղաւ լքել երկիրը: Ընդվզումների ալիքը տեղափոխուեց Եգիպտոս, ուր արդէն մէկ շաբաթ ցուցարարները պահանջում էն երեք տասնամեակ պաշտօնավարող նախագահ Մուբարաքի հրաժարականը: Եգիպտոսը եւ Թունիսը գրաւիչ զբօսաշրջային ուղղութիւններ էն նաեւ ՀՀ քաղաքացիների համար: Ինչպիսին է իրավիճակն այդ երկրներում եւ ինչ քայլեր էն ձեռնարկւում մեր քաղաքացիների անվտանգութիւնն ապահովելու ուղղութեամբ: - Հայաստանն իր անկախութիւնից ի վեր ջերմ եւ փոխշահաւէտ քաղաքական յարաբերութիւններ է զարգացրել արաբական երկրների հետ: Անշուշտ, մեր մշտական ուշադրութեան կենտրոնում էն տարածաշրջանային զարգացումները, եւ մենք գիտակցում ենք, որ տարածաշրջանում առկայ էն արմատական լուծման կարօտ բազմաթիւ խնդիրներ: Եգիպտոսը տարածաշրջանի հեղինակաւոր երկրներից է, որը ծանրակշիռ դեր ունի Արաբական պետութիւնների լիգայում, Աֆրիկեան միութիւնում, ներպաղեստինեան կարգաւորման հիմնական միջնորդներից է եւ Հայաստանի համար կարեւոր նշանակութիւն ունեցող հարցերում մշտապէս ցուցաբերել է հաւասարակշռուած ու հեռանկարային քաղաքականութիւն: Կարծում ենք, որ թէ՛ Եգիպտոսում եւ թէ՛ Թունիսում պէտք է իրականացուէն խոր բարեփոխումներ, որոնց արդիւնքները պէտք է նպաստեն հասարակութեան բարեկեցութեան բարձրացմանը, ներքաղաքական կայունութեան ու ժողովրդավարութեան հաստատմանը: Ինչ վերաբերում է այդ երկրներում ՀՀ քաղաքացիների հետ կապուած խնդիրներին, ապա Թունիսում ներկայ պահին ՀՀ քաղաքացիներ չկան: ԱԳ նախարարութիւնը մշտական կապի մէջ է Եգիպտոսում ՀՀ դեսպանութեան հետ: Ներկայ պահին, Եգիպտոսի Շարմ էլ Շէյխ եւ Հուրգադայ հանգստավայրերում էն գտնւում 164 ՀՀ քաղաքացիներ, եւս 65 ՀՀ քաղաքացի, որոնց շարքում էն նաեւ երկքաղաքացիութիւն ունեցող անձինք, հաշուառուել էն Եգիպտոսում ՀՀ դեսպանութիւնում: Այս թուերը փոփոխական էն, դեսպանութիւնում բացուել է ,թէժ գիծէ, եւ մշտապէս թարմացւում էն տուեալները: Իրավիճակը հանգստավայրերում հանդարտ է, կառավարութիւնը անվտանգութեան լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել երկրի տուրիստական կենտրոններում: Այս պահին, եգիպտական իշխանութիւնների ձեռնարկած միջոցառումները բաւարար էն զբօսաշրջիկների անվտանգութեան ապահովման առումով եւ ՀՀ քաղաքացիների տարհանման խնդիր դեռեւս չի քննարկւում: Սակայն իրավիճակի բացասական զարգացման դէպքում կարող էն ձեռնարկուել համապատասխան քայլեր: Այնուամենայնիւ, ՀՀ ԱԳ նախարարութիւնը յորդորում է ՀՀ քաղաքացիներին« առանց յոյժ անհրաժեշտութեան չմեկնել Եգիպտոս եւ Թունիս: «Ազգ» #18, 2011-02-04
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը