Չինաստանը եւ Հնդկաստանը հանուել են ՀՀ մուտքի վիզայի<br /> տրամադրման խստացուած կարգի ցանկից<br />


Չինաստանը եւ Հնդկաստանը հանուել են ՀՀ մուտքի վիզայի
տրամադրման խստացուած կարգի ցանկից

  • 03-02-2011 18:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 3-ի նիստում ՀՀ կառավարութիւնը 2008թ. ապրիլի 4-ի N 329 որոշմամբ հաստատած ՀՀ մուտքի վիզայի տրամադրման խստացուած կարգի ցանկից, ուր ընդգրկուած է 18 երկիր, հանել է Չինաստանը եւ Հնդկաստանը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, որոշումը պատճառաբանուել է այն հանգամանքով, որ խստացուած կարգով վիզաներ տրամադրելը չի համապատասխանում այդ երկրների հետ Հայաստանի առկայ քաղաքական շփումների ոգուն եւ չի նպաստում յարաբերութիւնների զարգացմանը եւ գործարար կապերի ամրապնդմանը:
  -   Քաղաքական