Հայաստանում ապօրինի ծառահատումների կանխարգելիչ<br /> միջոցառումներ չեն իրականացւում<br />


Հայաստանում ապօրինի ծառահատումների կանխարգելիչ
միջոցառումներ չեն իրականացւում

  • 02-02-2011 21:04:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բնապահպանները Հայաստանի կառավարութեանն առաջարկում են մշակել «Ձմեռ» ծրագիրը` ապօրինի ծառահատումները կանխարգելելու նպատով: Անտառը փրկելու նպատակով նրանք առաջարկում են նաեւ անտառային տնտեսություններին մօտ գտնուող եւ սահմանամերձ գիւղերի բնակիչներին էժան գնով վառելափայտ վաճառել: Փետրուարի 2-ի ասուլիսում «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպութեան նախագահ Նազելի Վարդանեանը նշեց, որ գազի սակագնի բարձրացման պատճառով նոյնիսկ գազի կաթսա ունեցող ընտանիքներն են սկսել ձմռանը փայտ վառել, իսկ դա նշանակում է, որ յաջորդ ձմռանը փայտի պահանջարկը կրկին մեծ կլինի: «Եթէ այս տարի դարձեալ գազը թանկանա, մենք ընդհանրապես կը կորցնենք մեր անտառները»,- ասաց Ն.Վարդանեանը: Բնապահպանը նշեց, որ «այս տարուայ համար կառավարութեան կողմից 35 հազար խմ սանիտարական հատման թույլտվություն է տրուել: Սակայն, եթէ հաշվտ առնենք, որ իւրաքանչիւր գիւղական ընտանիք ձմռան ամիսներին 10-15 խմ փայտ է վառում, պատկերացրեք, թէ այդ թիւն ուր կհասնի»,- ասաց Ն.Վարդանեանը: Համեմատութեան համար նա նշեց, որ, օրինակ, 2003թ.-ին Հայաստանում գրանցուել է 800 հազար խմ ապօրինի յատում, թէեւ եղել է միայն 50-60 հազար խմ-ի թույլտվություն: «Էկոլուր» տեղեկատուական հասարակական կազմակերպութեան նախագահ Ինգա Զառաֆյանն էլ յաւելեց, որ Բնապահպանութեան նախարարութեան Բնապահպանական պետական տեսչությունն այսօր թերի է կատարում իր պարտականություններրը. տեսչությունը միայն ահազանգ ստանալուց յետոյ է գնում դէպքի վայր, իսկ կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացւում:
  -   Հասարակութիւն