Պաշտօնավարման տարիներին Հայաստանի մարդու իրաւունքների
պաշտպանին յաջողուել է չձուլվել իշխանական եւ ընդդիմադիր կողմերին
02-02-2011 16:44:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թէեւ անցած 5 տարիների
ընթացքում Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի ինստիտուտին
յաջողուել է չձուլվել իշխանական կամ ընդդիմադիր կողմի հետ, սակայն
չի յաջողուել ամբողջութեամբ փարատել կասկածներն այս առնչութեամբ:
Իր, ըստ ամենայնի վերջին, փետրուարի 2-ի ասուլիսում այս մասին
յայտարարեց Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արմէն
Յարութիւնեյանը:
Պաշտպանն ի պատասխան հարցերից մէկի իրավապահ մարմինների
«լուրջ ձախողում» որակեց այն, որ մինչեւ օրս չեն բացայայտուել
2008թ.-ի մարտի 1-2-ին սպանութիւնների դէպքերը: Ա.Յարութիւնեանի
կարծիքով, իրավապահ մարմինները արել են օրէնքով նախատեսուած բոլոր
գործողութիւնները, սակայն նա դժգոհ է, թէ ինչպէս են դա արել:
Նախորդ օրը Ա.Յարութիւնեյանը հրաժարականի դիմում է
ներկայացրել Կենտրոնական Ասիայում Միացեալ Ազգերի Կազմակերպութեան
Մարդու իրաւունքների գլխաւոր յանձնակատարի տարածաշրջանային
ներկայացուցչի պաշտօնը ստանձնելու կապակցութեամբ եւ ներկայիս
պաշտօնում կպաշտօնավարի մինչեւ փետրուարի 11-ը: